Անգլերենից-հայերեն է թարգմանում Կարինե Գոմցյանը:
Մատիտի առակը
Մատիտ պատրաստողը մատիտը տուփի մեջ դնելուց առաջ ասաց.
– Կա հինգ բան, որ պետք է իմանաս՝ նախքան աշխարհ գնալդ: Դրանք միշտ հիշիր և կլինես աշխարհի ամենալավ մատիտը:
Առաջինը՝ դու կարող ես հրաշքներ գործել, բայց միայն եթե թույլ տաս քեզ ուրիշի ձեռքում լինել:
Երկրորդը՝ երբեմն քեզ ցավոտ կսրեն, բայց դա քեզ պետք է լավ մատիտ լինելու համար:
Երրորդը՝ դու կկարողանաս սխալներդ ուղղել կամ ջնջել: Читать далее «Մատիտի առակը»
Դատապարտող տոնը
Մի օր մի սոֆիոլոգ Պոլիկսին եկավ Արիսպիպպուսի մոտ եւ տեսնելով կանանց ու շքեղ սեղանը, սկսեց դատապարտել նրան ամեն կերպ: Արիսպեսը մի փոքր սպասելուց հետո հարցրեց.
-Իսկ չե՞ք կարող հիմա մնալ մեզ հետ:
Եվ երբ նա համաձայնվեց, նա ասաց.
-«Ինչո՞ւ եք վիճում: Ըստ երեւույթին, շքեղությունը չէ, որ վիրավորում է ձեզ, այլ ծախսերը»:
Թարգմանությունը՝ Ալինա Արզումանյանի
Սոկրատես եւ լիրիկիստ
Սոկրատեսը բանտում մահապատժի էր սպասում: Մի անգամ նա լսեց, թե ինչպես մեկ այլ բանտարկյալ բանաստեղծ Ստեսիչորոսի գրած բարդ պոեմն է կարդում: Սոկրատը սկսեց աղաչել այդ տղամարդուն, որ այդ բանաստեղծությունը իրեն սովորեցնի:
-Ինչի՞ է քեզ սա պետք, -հարցրեց նա
-Որ մահից առաջ մի բան ավել իմանամ,-մեծ մարդը պատասխանեց:
Թարգմանությունը՝ Ալինա Արզումանյանի
Ապակին
— Րեբե, ես չեմ հասկանում. գնում ես աղքատի մոտ, նա բարյացակամ է և օգնում է, ինչպես կարող է:
Մոտենում ես հարուստին, նա ոչ մեկին չի տեսնում: Արդյո՞ք դա միայն փողից է:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես տեսնում:
-Կին՝ երեխայի հետ, տոպրակով, շուկա է գնում….
-Լավ: Իսկ հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում:
-Եվ ի՞նչ կարող եմ այնտեղ տեսնել: Միայն ինձ:
-Հենց դա է: Պատուհան էլ է ապակուց, հայելին էլ: Մնում է միայն մի քիչ արծաթ ավելացնել, և արդեն միայն քեզ ես տեսնում: Читать далее «Ապակին»
Ինչպե՞ս փոխվել
Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.
— Ինչպե՞ս փոխվեմ:
— Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես:
— Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել,- հուսահատվեց երիտասարդը:
— Կարելի է. հասկանալով և ընդունելով քո այդպիսին լինելու իրողությունը:
— Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:
— Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Այն, ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:
Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մանուկյանի
Շուտով նորից երջանիկ կլինես
Մի ծեր մարդ մահացավ և իր որդուն շատ գումար թողեց: Բայց տղան անխելք էր և երիտասարդ: Նա շատ արագ ծախսեց ամբողջ գումարը. այնպես որ շուտով այլևս ոչինչ չուներ: Անշուշտ, երբ դա տեղի ունեցավ, նրա բոլոր ընկերները լքեցին նրան: Քանի որ աղքատ էր և միայնակ, գնաց տեսնելու Նասրեդինին, ով բարի, խելացի ծերուկ էր և հաճախ օգնում էր մարդկանց, երբ նրանք փորձանքի մեջ էին ընկնում:
— Իմ գումարը և ընկերները անհետացել են,- ասաց երիտասարդը, – ի՞նչ կլինի ինձ հետ հիմա:
— Բան չկա, երիտասա՛րդ,- պատասխանեց Նասրեդինը, – ամեն ինչ շուտով լավ կլինի: Սպասի’ր և շուտով կլինես ավելի երջանիկ:
Երիտասարդը շատ ուրախացավ:
— Արդյո՞ք ես կրկին կհարստանամ, — հարցրեց նա Նասրեդինին:
— Ո’չ, դա նկատի չունեի ես, – ասաց ծերուկը, – ես նկատի ունեի, որ դու շուտով կհարմարվես քո աղքատությանը և ընկեր չունենալուն:
Անգլերենից թարգմանեց Էդիկ Հարությունյանը:
Աղբյուրը տես այստեղ:
Հնարավոր չէ փրկել բոլորին
Մի օր, ալիքները շատ ծովաստղիկներ դուրս նետեցին ափ: Ալիքները ետ գնացին և մեծ քանակությամբ ծովաստղիկներ սկսեցին չորանալ արևի տակ: Տղան, որը զբոսնում էր լողափին, սկսեց ծովաստղիկներին գցել ջուրը, որ նրանք շարունակեն իրենց կյանքը:
Նրան մոտեցավ մի մարդ և ասաց.
— Ինչո՞ւ ես դու դա անում: Չէ՞ որ դու չես կարող փրկել բոլորին, նրանցից շատերը միևնույնն է, կսատկեն: Քո փորձերը ոչինչ չեն փոխի:
— Իհարկե, ես չեմ կարող բոլորին փրկել:
Տղան բարձրացրեց հաջորդ ծովաստղիկին, մեկ րոպե մտածեց, նրան գցեց ծովը և ասաց.
— Բայց իմ ջանքերը շատ բան կփոխեն այս ծովաստղիկի համար:
Թարգմանեց Միլենա Հարությունյանը:
Աղբյուրը՝ http://pritchi.ru/id_1174
Ի՞նչ է փիլիսոփայությունը
Մի գյուղացու տղա փիլիսոփայություն էր սովորում մի մեծ քաղաքում: Վերջացնելով կուրսը` նա վերադարձավ իր հոր մոտ` հարազատ գյուղ: Հայրը ուրախացավ և մի մեծ խնջույք կազմակերպեց իր տղայի համար` խնջույքին նաև հրավիրելով իր հարևաներին: Նրանցից մեկը հարցրեց հորը.
— Քո տղան երկար ժամանակ ապրել է քաղաքում, ի՞նչ է սովորել այնտեղ:
Հայրը չգիտեր` ինչ պատասխաներ և հարցրեց տղային.
— Տղա՛ս, ասա՛ ինձ, ի՞նչ ես սովորել այն մեծ քաղաքում:
Տղան չպատասխանեց իսկույն. անգամ նա էր դժվարանում պատասխանլ այն հարցին, թե ինչ է փիլիսոփայությունը: Վերջապես ասաց:
— Հայրի՛կ, տենո՞ւմ ես, սեղանի վրա դրված է տապակած հավ: Մենք դա շուտով կուտենք: Նշանակում է՝ նա էլ չի լինելու: Այն գիտությունը, որը ես սովորում էի, ապացուցում է, որ հավը և՛ դրված է սեղանի վրա, և՛ դրված չէ:
Հայրը ծիծաղեց պատասխանի վրա և նկատեց.
— Լավ, հավը, որը դրված է սեղանի վրա, թող լինի իմը, իսկ այն, որը դրված չէ սեղանին, թող լինի քոնը:
Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի
Առակ աշխատանքի մասին
Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հասնել հաջողության։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով պահում էր նրա գլուխը այնպես, որ մարդը չէր կարողանում բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ՝ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեց։
— Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը:
— Շնչել,- պատասխանեց աշակերտը:
— Է՞լ ինչ:
— Էլ ոչինչ:
— Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է:
Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։
Թարգմանությունը՝ Էլինա Գրիգորյանի: