Рубрика: Ռուսերեն, Այլ

Աքիլլեսն ու կրիան

Արագավազ Աքիլլեսն երբեք չի կարողանա հասնել դանդաղաշարժ կրիային, եթե շարժվելուց առաջ կրիան գտնվի Աքիլլեսից մի քանի քայլ առաջ․ մինչև Աքիլլեսը հասնի կրիայի շարժման սկզմնակետին, կրիան արդեն կանցնի որոշակի, թեքուզ և ավելի կարճ ճանապարհ, մինչև Աքիլլեսը անցնի այդ ճանապարհը, կրիան դարձյալ կանցնի որոշակի ճանապարհ և այդպես շարունակ։

Այս պնդման սխալը Աքիլեսի և կրիայի միջև ճանապարհի կրճատման փաստի անտեսումն է, որի արդյունքում Աքիլեսն կհասնի կրիային։

Թարգմանությունը՝ Գևորգ Տեր-Թորոսյանի

Читать далее «Աքիլլեսն ու կրիան»
Рубрика: Ռուսերեն, Առակ

Շահույթը

Չինացի գիտնականը Բեռլինի համալսարանի հրավերով ժամանել է Գերմանիա։ Օդանավակայանից դուրս գալուց, նրան դիմավորեց գերմանացի գործընկերը։ Ողջունելուց և գրկախռնեվելուց հետո նրանք որոշեցին գնալ քաղաքի կենտրոն։ Մեկնող ավտոբուսը հենց կանգառում էր։ Գերմանացի պրոֆեսորը բռնեց իր չինացի գործընկերոջ թևից ու բացականչեց․
-Արա՜գ, վազում ենք։
Երկուսն էլ սկսեցին վազել և հազիվ հասցրեցին ցատկել ավտոբուսը։ Դուռը անմիջապես փակվեց և ավտոբուսը շարժվեց։ Գերմանացին թեթև հոգոց հանեց, նայեց ժամացույցին և ասաց․
-Մենք խնայեցինք տաս րոպե։
Չինացին զարմացած հարցրեց․
-Եվ հիմա ի՞նչ ենք անելու այս տասը րոպեի ընթացքում։

Թարգմանությունը՝ Գևորգ Տեր-Թորոսյանի

Читать далее «Շահույթը»
Рубрика: Ռուսերեն, Անգլերեն

Ազատությունը ներսում

Մի օր հանդիպեցին երկու ծանոթները և մեկը մյուսին ասաց․

-Այն ժամանակվանից, ինչ Անտիսֆենը ինձ ազատեց, ես դադարեցի ստրուկ լինելուց:

-Ի՞նչպես նա դա արեց:

-Նա ասաց ինձ, թե որ իմն է և որը ինձ չի պատկանում: Հարստությունը իմը չէ, հարազատները, մտերիմները, հայտնիությունը, սովորական արժեքները, մարդկանց հետ շփումը– այս ամենը ուրիշներին է :

-Եվ ի՞նչն է պատկանում քեզ:

– Իմ գաղափարները: Նրանք չեն պատկանում որևէ մեկին, նրանք միայն իմն են, և ոչ մեկ չի կարող կանխել դրանք, ոչ մեկ չի կարող ստիպել դրանք այլ կերպ օգտագործել:

Թարգմանությունը՝ Սաթենիկ Հովհաննիսյանի

Рубрика: Ռուսերեն, Առակ

Կարճ առակ երջանկության մասին

Մի անգամ երեք եղբայր հանդիպեցին Երջանկությանը՝ նստած փոսի մեջ: Եղբայրներից մեկը մոտեցավ փոսին և Երջանկությունից գումար խնդրեց: Երջանկությունը նրան գումար տվեց և նա հեռացավ գոհ ու երջանիկ: Մյուս եղբայրը խնդրեց գեղեցիկ կին: Նույն պահին ստացավ իր խնդրանքը և կրկին երջանիկ հեռացավ կնոջ հետ: Մյուս եղբայրը կռացավ դեպի փոսը.
-Ի՞նչ է քեզ պետք,-  հարցրեց Երջանկությունը:
-Իսկ քեզ ի՞նչ է պետք,-հարցրեց եղբայրը:
-Հանիր ինձ այստեղից,-խնդրեց Երջանկությունը:
Եղբայրը մեկնեց ձեռքը, հանեց Երջանկությանը փոսից, շրջվեց և հեռացավ: Իսկ Երջանկությունը հետևեց նրան:

Թարգմանությունը՝ Հակ Պետրոսյանի

Читать далее «Կարճ առակ երջանկության մասին»
Рубрика: Անգլերեն, Առակ

Իմաստուն ծեր մարդը

Մի հարուստ մարդ ծեր գիտնականին խնդրեց, որ նրա որդուն հեռու պահի վատ սովորույթներից: Գիտնականը երիտասարդին տարավ այգի՝ զբոսանքի: Հանկարծ կանգ առնելով՝ տղային խնդրեց պոկել այնտեղ աճող բույսը: Երիտասարդը բույսը պահում է իր բութ մատի ու ցուցամատի միջև ու քաշում այն: Որից հետո էլ ծերունին խնդրեց նրան պոկել ավելի մեծ մի բույս: Երիտասարդը ուժեղ քաշեց, և բույսը դուրս եկավ արմատից:
—Հիմա այս մեկը քաշիր, — ասաց ծերունին՝ ցույց տալով մի թփի: Այն քաշելու համար տղան ստիպված էր գործադրել իր ողջ ուժը:
-Հիմա այն մեկը քաշիր, — ասաց ծերունին, ցույց տալով գուավայի ծառը: Երիտասարդը բռնեց բեռնախցիկը ու փորձեց քաշել այն: Բայց այն չէր շարժվում:
-Անհնար է, — ասաց տղան՝ շունչ քաշելով ջանք գործադրելուց հետո:
-Սրանք են վատ սովորույթները, — ասաց իմաստունը:- Երբ նրանք երիտասարդ են, նրանց դուրս հանելը հեշտ է, բայց երբ նրանց բռնում են, չես կարող արմատախիլ անել:
Ծերունու հետ հանդիպումը փոխեց տղայի կյանքը:

Թարգմանությունը՝ Կարինա Մանուկյանի

Читать далее «Իմաստուն ծեր մարդը»
Рубрика: Անգլերեն, Առակ

Մարդն ու Կատուն

Մի օր մի ծերունի զբոսնում էր անտառում, երբ հանկարծ հանդիպեց մի փոքրիկ կատվի, որը խրված էր փոսի մեջ: Խեղճ կենդանին դժվարությամբ էր դուրս գալիս: Այսպես, իր ձեռքը մեկնեց նրան, որպեսզի դուրս հանի: Բայց կատուն վախից ձեռքը ճանկեց: Տղամարդն ցավից գոռալով քաշեց ձեռքը: Սակայն նա կանգ չառավ՝ նորից ու նորից փորձեց բռնել կատվին: Մեկ այլ տղամարդ հետևելով տեսարանին, գոռաց.
-Ի սեր Աստծո: Դադարե՛ք այս կատվին օգնել: Նա պատրաստվում է ինքն իրեն այնտեղից դուրս հանել:
Մյուս տղամարդը ուշադրություն չդարձրեց նրան, և կրկին շարունակեց փրկել կենդանուն, մինչև վերջապես դա իր մոտ հաջողվեց: Իսկ հետո գնաց այդ տղամարդու մոտ ու ասաց.
-Որդի՛ս, դրանք կատվի բնազդներն են, որ նրան ստիպում են ճանկել ու վիրավորել, իսկ իմ գործը սիրելն ու հոգ տանելն է:

Թարգմանությունը՝ Կարինա Մանուկյանի

Читать далее «Մարդն ու Կատուն»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ

Գրքերի մասին․․․

1. Գրականության առաջին ստեղծագործությունը

Առաջին գտնված և մինչ այժմ գոյություն ունեցող վեպը Միջագետքից է: Այդ գրականությունը պոեմ է՝ Գիլգամեշի էպոսը, իսկ տեքստն գրված է 12 կավե տախտակների վրա: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ամբողջ տեքստը մեր օրերում թվայնացվել ու հասանելի է ներբեռնման համար: Տեքստը գրված է եղել հին բաբելոներենով, որի ստեղծման մոտավոր տարեթիվը մ.թ.ա․ 18-րդ դարն է:

2. Առաջին տպագիր գիրքը

Երբևէ լույս տեսած առաջին գիրքը, անկասկած, մարդկության պատմության մեջ հեղափոխական իրադարձություն էր: Այն կատարվել էր երկու հիմնական պատճառներով՝ առաջին տպագիր գիրքը և առաջին տպիչի գյուտը: Երկու գյուտերն իրագործել է գերմանացի Հովհաննես Գենսֆլեյշ Գուտենբերգը (15-րդ դարում):

3. Ամենամեծ թղթե գիրքը

Աշխարհում ամենամեծ թղթային գիրքը հսկա է, որը կոչվում է «Սա Մուհամեդ մարգարեն է», իսլամական գաղափարախոսության հիմնադրի մասին: Այս գիրքը պատրաստվել է Մշահեդ միջազգային խմբի կողմից ու թողարկվել 2012 թվականի փետրվարին: Չափսերը 5 x 8,06 մետր են, 429 էջ: Քաշը մոտ 3000 ֆունտ է: Այժմ այն գտնվում է Դուբայում, ԱՄԷ:

4. Ամենափոքր գիրքը

Աշխարհում ամենափոքր գիրքը սովորական մարդկանց համար բավականին անսովոր է: Տառերը գրված կամ տպագրված չեն, այլ փորագրված են միկրոպլանշետում, որը 0,07 մմ ու 0,1 մմ է: Սա նշանակում է, որ այս գիրքը միայն հատուկ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով կարելի է կարդալ:

5. Ամենաթանկ գիրքը

Իրականում, ամենաթանկարժեք գիրքը այն չէ, ինչին մենք սովոր ենք: Սա Լեոնարդո Դա Վինչիի բնօրինակ նոթատետրն է, որն բաղկացած է իր ձեռագիր մտքերից ու 72 էջում արված փոքրիկ էսքիզներից: 1717 թվականին նոթատետրն առաջին անգամ վաճառվեց Լեսթերի Կոմս Թոմաս Կոկին: Իսկ հետո նոթատետրը կոչվեց «The Codex Leicester»: 1994 թվականին Բիլ Գեյթսն այն գնել է աճուրդով, որի գինը գերազանցել է 29 միլիոն եվրոն։

Թարգմանությունը՝ Կարինա Մանուկյանի

Читать далее «Գրքերի մասին․․․»
Рубрика: Ռուսերեն, Առակ

Առակ ճշմարիտ հարստության մասին

Մի անգամ շատ նշանավոր  մի մարդ դիմեց իմաստունին մի հարցով.
— Ասա՛,  հարգելի՛ս, եթե դու այդքան խելացի ես, ինչու՞ հարուստ չես:
Իմաստունը, դիմելով հարուստի ոսկյա թանկ թիկնոցին, պատասխանեց.
— Տեսնո՞ւմ ես, հարգելի՛ թիկնոց, հարստությունն իմ ներքուստն է, ոչ թե արտաքուստը: Երբ քո տերը քնում է, նա չի վերցնում իր հետ ո՛չ քեզ, ո՛չ ծառային, ո՛չ ոսկին, ո՛չ էլ ինչ-որ այլ բան: Եվ եթե նա երազում իր հետևից վազող վագր տեսնի, պետք է վախեցած փախչի վագրից, ոչ թե օգնության կանչի ծառային:
Քնի մեջ նրան վագրից միայն արագ վազելու ունկությունը կփրկի: Եթե նա երազում տեսնի, որ սառչում է սառնամանիքին, նա կդողա ցրտից, բայց չի կարող վերցնել և ծածկվել քեզնով՝  տաքուկ թիկնոցով: Նրան ցրտից կփրկի միայն կրակ վառելու ունակությունը: Իրական հարստությունը մեր կարողություններն են: Նրանք մեր մեջ են, իսկ արտաքուստ միայն նրանց դրսևորումներն են:
Հարուստը զարմացած էր նրանով, որ իմաստունը խոսում էր իր թիկնոցի հետ, ոչ թե իր։ Նա բացականչեց.
— Դու խելագար ես! Ինչպես կարելի է խոսել իմ թիկնոցի հետ և չնկատել ինձ՝  նրա տիրոջը:
Իմաստունը ժպտաց և ասաց.
— Այսպիսին են մարդկանց մեծ մասը: Նրանք խոսում են մարմնի հետ և չեն տեսնում նրանց, ովքեր համարվում են տեր:

Թարգմանությունը՝ Արևիկ Արզումանյանի

Рубрика: Անգլերեն, Առակ

Աշխարհի ամենախելացի մարդը

Բժիշկը, իրավաբանը, փոքրիկ տղան և քահանան կիրակի կեսօրից հետո դուրս էին եկել ինքնաթիռով փոքրիկ մասնավոր թռիչքի: Հանկարծ ինքնաթիռում շարժիչի խնդիր առաջացավ: Չնայած օդաչուի լավագույն ջանքերին՝ ինքնթիռը սկսեց ընկնել: Ի վերջո, օդաչուն վերցրեց պարաշուտը և բղավեց ուղևորներին, որ ցատկեն, և ինքն էլ փրկվեց: Ցավոք սրտի, ընդհամենը երեք պարաշուտ էր մնացել: Բժիշկը բռնեց մեկին և ասաց.
-Ես բժիշկ եմ, ես փրկում եմ կյանքեր, բայց ես պիտի ապրեմ:
Իրավաբանն ասաց.
-Ես իրավաբան եմ և իրավաբաններն ամենախելացի մարդիկ են աշխարհում: Ես արժանի եմ ապրելու, — նաև վերցրեց պարաշուտը և ցատկեց:
Քահանան նայեց փոքրիկ տղային և ասաց.
-Որդի՛ս, ես ապրել եմ երկար ու լիարժեք կյանք։ Դու երիտասարդ ես և քո ամբողջ կյանքը առջևում է: Վերցրո՛ւ վերջին պարաշուտը և ապրի՛ր խաղաղությամբ:
Փոքրիկ տղան պարաշուտը վերադարձրեց քահանային և ասաց.
-Մի անհանգստացեք, հայրի՛կ: Աշխարհի ամենախելացի մարդը հենց նոր թռավ իմ ուսապարկով:

Թարգմանությունը՝ Կարինա Մանուկյանի

Читать далее «Աշխարհի ամենախելացի մարդը»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Արցախի գանձերը․ Տպարաններ

Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։ Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար Հասան Ջալալյանը բողոքականներից գնել է տպարանը։ Կրթության հարգը իմացող առաջնորդը գումար է տրամադրել Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար՝ դրանք սեփական տպարանում վերահրատարակելու և տարածելու նպատակով։

1862-64 թթ. տպարանը վարձակալել է Մինաս Տարղլիճյանցը։ Հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն 1874 թվականին այստեղ է տպագրել իր «Հայկական աշխարհ» ամսագիրը։ Այս տպարանը գործել է մինչև 1902 թվականը՝ լույս ընծայելով բազմաթիվ աշխատություններ։

Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը գործել է իր տանը կից հատուկ շենքում, որտեղ աշխատում էին որդիները։ Ամենաշատ գրքեր՝ 54 անուն, տպագրվել են հենց այս տպարանում /1879-1905 թթ. /: Առաջին հրատարակությունը եղել է «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորը՝ Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Սեդրակյանի թարգմանությամբ։ Այս տպարանում է 1881 թվականին լույս տեսել Րաֆֆու «Խենթը»։ Տպարանը գործել է մինչև 1905 թվականը՝ Շուշիի մեծ հրդեհը։

Մելքում Բաբաջանյանի տպարանը գործել է 1910-1919 թվականներին։ Այստեղ լույս են տեսել ոչ միայն մեկ տասնյակից ավելի գրքեր, այլև՝ պարբերականներ։ 1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, 3-ը՝ ռուսերեն: 1891 թվականին Շուշիում գործել է 3 գրախանութ:

Թարգմանությունը՝ Գևորգ Տեր-Թորոսյանի

Читать далее «Արցախի գանձերը․ Տպարաններ»