Рубрика: Առակ

Վանականը և մարմնավաճառը

Մահացավ վանականը, ով շատերի կողմից լուսավոր էր համարվում էր: Եվ նույն օրը մահացավ մի մարմնավաճառ, ով ապրում էր հենց այդ վանքի դիմաց: Նա նույնպես յուրօրինակ  հայտնի էր : Վանականն ու մարմնավաճառը կողք-կողքի ապրող հակառակորդներ էին, և այժմ նրանք մահացան նույն օրը: Հայտնվեցին հրեշտակները և բերեցին վանականին դրախտ: Երկու ուրիշ հրեշտակ եկան և մարմնավաճառին քաշ տվեցին  դժոխք:
Բայց երբ առաջին հրեշտակները հասան երկինք, նրանք դռները փակ տեսան, իսկ դարպասը հսկողըն ասաց.
— Դուք ամեն ինչ խառնել եք իրար: Վանականին պետք է ուղարկեք դժոխք, իսկ մարմնավաճառին պետք է այստեղ բերեք՝ դրախտ: Читать далее «Վանականը և մարմնավաճառը»

Рубрика: Առակ

Օշոյի առակներից

Մի անգամ վարպետ Նաֆտալի մոտ եկավ մի մարդ
— Ես ուզում եմ սովորել մեկնաբանել սուրբ գրությունները,-ասաց նա.
— Փնտրի’ր ուրիշ ուսուցչի,-ասաց Նաֆտալին ու դուրս հրավիրեց նրան.
—  Ինչու՞ դու նրան դուրս հրավիրեցիր,-հարցրեց Նաֆտալի կինը.
— Գրություններ մեկնաբանելու սիրահարները ամենից հաճախ թաքցնում են դրա հետևում իրենց հիմարությունը,-պատասխանեց Նաֆտալին:

Читать далее «Օշոյի առակներից»

Рубрика: Без рубрики, Առակ

Ապտակը

Ագբար թագավորը երբեմն տարօրինակ մտքեր էր ունենում: Մի անգամ, առանց պատճառի, նա ապտակեց իր կողքին կանգնած Բիրբալին՝  Պարզվեց , որ Բիրբալը  դատարանի ամենաբարձր դիրք ունեցող պաշտոնյային: Բիրբալը սպասեց մի քանի վայրկյան, հավանաբար մտածելով, թե ինչ անել, քանի որ  պետք էր ինչ-որ բան անել: Եվ այսպես, նա շրջվեց և ապտակեց մոտ կանգնած մի մարդու: Պարզվեց, որ այդ մարդն էլ նախարարներից մեկն է: Նա պարզապես տխրեց. «Ի՞նչ է պատահել: Սա ի՞նչ կատակ է»: Հետո, առանց երկար-բարակ մտածելու, նա իր հինգ մատի հետքը թողեց  օգնականի այտին … Читать далее «Ապտակը»

Рубрика: Առակ

Օվկիանոսն ու ձուկը

Լինում է չի լինում մի ձուկ, սովորական ձուկ: Մի անգամ նա լսելով օվկիանոսի մասին ոգևորող պատմություններ՝ որոշեց, որ ինչ էլ որ լինի, պետք է հայտնվի այնտեղ:
Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ: Նրանց մեծ մասը ասելու ոչինչ չուներ, բայց նրանք ամեն մի հիմարություն ասում էին, որպեսզի հիմարների աչքին մեծ ուսուցիչներ երևան: Այդ ձկներից մեկն ասաց, որ Օվկիանոսին հասնելու համար պետք է անթերի լողալու ութչափյա տարբեր դիրքեր փորձել:  Մեկ ուրիշը ասաց, որ օվկիանոսի ճանապարհը զարգացած ձկների աշխարհի ուսումնասիրությունն է:
Երրորդը ասաց.
-Միակ հնարավորությունը ամբողջ ընթացքում <<ռամ-ռամ-ռամ>> կրկնելն է, միայն այդ դեպքում ճանապարհը կբացվի:
Читать далее «Օվկիանոսն ու ձուկը»

Рубрика: Առակ

Ժլատը և մահվան հրեշտակը

Առևտրով երեք հարյուր հազար դինար   վաստակելով՝ ժլատը որոշեց, որ ինքը ամբողջ տարին կանցկացնի զվարճանքի մեջ: Բայց ահա նրա հետևում հայտնվեց Մահվան հրեշտակը: Ժլատը փորձեց համոզել հրեշտակին, որ հեռանա, բայց հրեշտակը մնաց անդրդվելի։ Ժլատն ասաց.

— Ինձ տվեք ընդամենը երեք օր, և ես ձեզ կտամ իմ ունեցվածքի մեկ երրորդը:

Հրեշտակը մերժեց և դարձյալ ձգվեց դեպի ժլատի կյանքը։ Читать далее «Ժլատը և մահվան հրեշտակը»

Рубрика: Առակ

Երեք խորհուրդ

Մի մարդ բռնեց փոքրիկ թռչուն:

– Բաց թող ինձ, և ես քեզ կտամ 3 արժեքավոր խորհուրդ, –  ասաց նրան թռչունը։

Թռչունը խոստացավ տալ առաջին խորհուրդը ՝ մնալով ձեռքում, երկրորդը ՝ նստած մի ճյուղի վրա, իսկ երրորդը ՝ թռչելով բլրի գագաթին:

Մարդը համաձայնեց և հարցրեց, թե ո՞րն է նրա առաջին խորհուրդը:

— եթե ինչ- որ բան ես կորցնում, մի՛ զղջա: Читать далее «Երեք խորհուրդ»

Рубрика: Առակ

Ո՞վ է ավելի մեծ

Ժամանակով մի թագավոր էր ապրում, որի համար անտանելի էր այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է իրենից բարձր լինել: Մի օր նա կանչեց իր նախարարներին և հարցրեց.

-Ո՞վ է ավելի մեծ՝ ես, թե Աստված:

Նախարարները վախից սկսեցին դողալ և խնդրեցին ժամանակ տալ իրենց, որպեսզի մտածեն: Իրենցից բոլորը ծեր էին, ոչ մել էլ չէր ցանկանում հալածվել: Բայց նրանք արժանապատիվ մարդիկ էին և չէին ուզում ստել: Читать далее «Ո՞վ է ավելի մեծ»

Рубрика: Առակ

Աղավնին, որը ցանկանում էր խմել

Աղավնին,, ծարավից տանջված, տեսավ մի նկար, որի վրա պատկերված էր  ջրով լի բաժակ: Մտածեց, որ այն իրական է։ Ճիչով նետվեց դեպի նկարը, բայց  հանկարծակի բախվեց նկարակալին և խիստ վնասվեց: Նրա թևերը կոտրվեցին, և նա ընկավ գետնին, որտեղ և դարձավ առաջին պատահածի որսը։
Այդպես էլ տարբեր մարդիկ՝ կրքի պոռթկումի ժամանակ․ անխոհեմաբար ձեռնարկում են մի գործ, որն էլ կործանում է նրանց։

Թարգմանությունը՝Արթենի Ջանիկյաի

Աղբյուր՝ Басни Эзопа

Рубрика: Առակ

Գաղտնիք

Արիստոտելը պատվիրեց  Ալեքսանդր Մակեդոնացուն.

— Քո գաղտնիքները երբեք  երկու հոգու մի ասա: Քանի որ եթե քո գաղտնիքը բացահայտեն, չես կարող գուշակել, թե ով է տարածել, ում մեղքով է դա եղել: Եթե դու երկուսին էլ պատժես, ապա կվիրավորես նրան, ով կարողացել է քո գաղտնիքը պահել: Եթե ներես երկուսին էլ, դարձյալ կվիրավորես նրան, ով  պահել է քո գաղտնիքը: Քանի որ նա քո ներողամտության կարիքը չունի:

Читать далее «Գաղտնիք»

Рубрика: Առակ

Ծառը պտղից են ճանաչում

Մի անմիտ մարդ, հունապի ծառը դժնիկ կարծելով, հարվածեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.

— Ո’վ անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել, ոչ թե տեսքից:

Թարգմանությունը անգլերենից՝ Կարինե Գոմցյանի