Рубрика: Հետաքրքիր է իմանալ

Գրքերի մասին․․․

1. Գրականության առաջին ստեղծագործությունը

Առաջին գտնված և մինչ այժմ գոյություն ունեցող վեպը Միջագետքից է: Այդ գրականությունը պոեմ է՝ Գիլգամեշի էպոսը, իսկ տեքստն գրված է 12 կավե տախտակների վրա: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ ամբողջ տեքստը մեր օրերում թվայնացվել ու հասանելի է ներբեռնման համար: Տեքստը գրված է եղել հին բաբելոներենով, որի ստեղծման մոտավոր տարեթիվը մ.թ.ա․ 18-րդ դարն է:

2. Առաջին տպագիր գիրքը

Երբևէ լույս տեսած առաջին գիրքը, անկասկած, մարդկության պատմության մեջ հեղափոխական իրադարձություն էր: Այն կատարվել էր երկու հիմնական պատճառներով՝ առաջին տպագիր գիրքը և առաջին տպիչի գյուտը: Երկու գյուտերն իրագործել է գերմանացի Հովհաննես Գենսֆլեյշ Գուտենբերգը (15-րդ դարում):

3. Ամենամեծ թղթե գիրքը

Աշխարհում ամենամեծ թղթային գիրքը հսկա է, որը կոչվում է «Սա Մուհամեդ մարգարեն է», իսլամական գաղափարախոսության հիմնադրի մասին: Այս գիրքը պատրաստվել է Մշահեդ միջազգային խմբի կողմից ու թողարկվել 2012 թվականի փետրվարին: Չափսերը 5 x 8,06 մետր են, 429 էջ: Քաշը մոտ 3000 ֆունտ է: Այժմ այն գտնվում է Դուբայում, ԱՄԷ:

4. Ամենափոքր գիրքը

Աշխարհում ամենափոքր գիրքը սովորական մարդկանց համար բավականին անսովոր է: Տառերը գրված կամ տպագրված չեն, այլ փորագրված են միկրոպլանշետում, որը 0,07 մմ ու 0,1 մմ է: Սա նշանակում է, որ այս գիրքը միայն հատուկ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով կարելի է կարդալ:

5. Ամենաթանկ գիրքը

Իրականում, ամենաթանկարժեք գիրքը այն չէ, ինչին մենք սովոր ենք: Սա Լեոնարդո Դա Վինչիի բնօրինակ նոթատետրն է, որն բաղկացած է իր ձեռագիր մտքերից ու 72 էջում արված փոքրիկ էսքիզներից: 1717 թվականին նոթատետրն առաջին անգամ վաճառվեց Լեսթերի Կոմս Թոմաս Կոկին: Իսկ հետո նոթատետրը կոչվեց «The Codex Leicester»: 1994 թվականին Բիլ Գեյթսն այն գնել է աճուրդով, որի գինը գերազանցել է 29 միլիոն եվրոն։

Թարգմանությունը՝ Կարինա Մանուկյանի

Читать далее «Գրքերի մասին․․․»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Արցախի գանձերը․ Տպարաններ

Արցախի Հանրապետության տարածքում առաջին տպարանը շվեյցարացի բողոքականների տպարանն էր Շուշիում, որը գործել է 1828 թվականից։ Այն երկրորդն էր Մայր Աթոռ Էջմիածնի տպարանից հետո։ Նրանց գործունեությունը Շուշիում տևել է 7-8 տարի։ Ղարաբաղի միտրոպոլիտ Բաղդասար Հասան Ջալալյանը բողոքականներից գնել է տպարանը։ Կրթության հարգը իմացող առաջնորդը գումար է տրամադրել Վենետիկի Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկական օրինակ ձեռք բերելու համար՝ դրանք սեփական տպարանում վերահրատարակելու և տարածելու նպատակով։

1862-64 թթ. տպարանը վարձակալել է Մինաս Տարղլիճյանցը։ Հոգևոր թեմական դպրոցի տեսուչ Խորեն վարդապետ Ստեփանեն 1874 թվականին այստեղ է տպագրել իր «Հայկական աշխարհ» ամսագիրը։ Այս տպարանը գործել է մինչև 1902 թվականը՝ լույս ընծայելով բազմաթիվ աշխատություններ։

Միրզաջան Մահտեսի Հակոբյանցի տպարանը գործել է իր տանը կից հատուկ շենքում, որտեղ աշխատում էին որդիները։ Ամենաշատ գրքեր՝ 54 անուն, տպագրվել են հենց այս տպարանում /1879-1905 թթ. /: Առաջին հրատարակությունը եղել է «Պատմութիւն մտաւոր զարգացման Եւրոպիոյ» գրքի առաջին հատորը՝ Ս. Էջմիածնի միաբան Արիստակես Սեդրակյանի թարգմանությամբ։ Այս տպարանում է 1881 թվականին լույս տեսել Րաֆֆու «Խենթը»։ Տպարանը գործել է մինչև 1905 թվականը՝ Շուշիի մեծ հրդեհը։

Մելքում Բաբաջանյանի տպարանը գործել է 1910-1919 թվականներին։ Այստեղ լույս են տեսել ոչ միայն մեկ տասնյակից ավելի գրքեր, այլև՝ պարբերականներ։ 1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս է տեսել 28 անուն թերթ և հանդես, որոնցից 25-ը՝ հայերեն, 3-ը՝ ռուսերեն: 1891 թվականին Շուշիում գործել է 3 գրախանութ:

Թարգմանությունը՝ Գևորգ Տեր-Թորոսյանի

Читать далее «Արցախի գանձերը․ Տպարաններ»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Հետաքրքիր փաստեր պարի մասին

  1. Իրականում <<Պար>> բառը գալիս է գերմանական <<tanz>> բառից չնայած այս գերմաներեն բառն ինքնին փոխառված է լեհերենից։
  2. Ռուսաստանում մինչև 17-րդ դարը օգտագործել են <<ժողովրդական պար>> արտահայտությունը: <<Պար>> բառը հասել է ավելի ուշ Գերմանիայից:
  3. Վերածննդյան ժամանակաշրջանում խնջույքներին պարվող պարերը կախված էին ճաշացանկից:
  4. Պարերը և պարողները պատկերված էին տարբեր երկրների մետաղադրամների և թղթադրամների վրա:
  5. Բրազիլիայի ազգային մարտարվեստը` կապոեյրան, ունի բազմաթիվ պարային շարժումներ: ԵՎ հետևաբար, այն ծագել է հենց պարից։
  6. Պաշտոնապես պարի միջազգային օրը ապրիլի 29 է։
  7. Պարի թանգարան կարելի է այցելել Ստոկհոլմում՝ Շվեցարիայում: Թանգարանի դռները բացվել են դեռ 1953թ․-ից:
  8. Ամենամեծ պարասրահը առանց սյուների, ամբողջ Եվրոպայում գտնվում է Սանտ-Պետերբուրգում:
  9. Հունաստանում ամենատարածված պարը սիրտակին է: Բայց քչերը գիտեն, որ այն ստեղծվել է միայն 1964 թվականին՝ «Հույն Զորբան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իսկ այն հորինել է ամերիկացի դերասան Էնթոնի Քուինը։
  10. Իտալիայում տարանտելլա պարն է։ Այն առաջացել է մի տարածքում, որտեղ շատ տարանտուլաներ կան, և ժամանակին մարդիկ հավատում էին, որ նման շարժումները կարող են կծած մարդուն փրկել թույնից: Նրանց, ում կծել էին, պետք է տարանտելլա պարեին։

Թարգմանությունը՝ Միլենա Հարությունյանի

Читать далее «Հետաքրքիր փաստեր պարի մասին»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Կենդանիները վտանգված են

Աշխարհում վեց միլիարդ մարդ կա, որոնք ապրում են տարբեր
անկյուններում: Նրանք ապրում են Լեհերի ձյան և սառույցի վրա և հասարակածի արևադարձային ջունգլիներում։ Նրանք բարձրացել են ամենաբարձր լեռները և քայլել ծովի հատակով: Նրանցից ոմանք նույնիսկ եղել են լուսնի վրա։ Նրանց կյանքը կախված է շրջապատող աշխարհից:
Մարդկային տեսակն ամենաբազմաթիվն և ամենահզորն է Երկրի բոլոր կենդանիների մեջ:
Շատ կենդանիներ և թռչուններ Երկրի վրա անհետանում են մեր օրերում։ Նրանցից շատերը անհետացման վտանգի տակ են։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդը որսում է նրանց, ոչնչացնում և աղտոտում է նրանց ապրելավայրը: Աղտոտումը և ոչնչացումը խախտում են բնության հավասարակշռությունը:
Խոսենք անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների մասին։
Կապույտ կետը երբևէ ապրած ամենամեծ կենդանին է: Նա երեք
անգամ ավելի ծանր է , քան ամենամեծ դինոզավրը: Ժամանակին Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում այդ արարածներից ապրում էր ավելի քան 200,000-ը։ Այնուամենայնիվ, 17-րդ դարից ի վեր նրանց որսացել են ձեթի և մսի համար։ Իրականում նրանցից այնքան շատ են սպանվել, որ նրանց տեսակը կրճատվել է մինչև 1000: Այս կենդանին պաշտպանված է միջազգային իրավունքով, սակայն մինչ օրս նրա որսը շարունակվում է։ Շատերը կարծում են, որ այն շուտով կվերանա։
Աֆրիկյան փիղը աշխարհի ամենամեծ ցամաքային կենդանին է: Կային
նրանցից մոտ 3,3 միլիոն, որոնք ապրում էին վայրի բնության մեջ: Այնուամենայնիվ, ահռելի թվով նրանք սպանվել են իրենց ժանիքների համար, որոնք օգտագործվում են ընծաներ և զարդեր պատրաստելու համար: Այսօր այս կենդանատեսակից մեկ միլիոնից քիչ է մնացել: Թեև հիմա նրանք պաշտպանված են, սակայն նրանց դեռ որսում են։
Որսը մարդու միակ գործունեությունը չէ, որը վտանգի տակ է դնում նրանց։ Շատերը կորցնում են նաև իրենց բնակավայրերը, հատվում են անտառները և խոտհարքները մաքրվում են։
Վայրի կենդանիների և վայրի բնակավայրերի պաշտպանությունը պահպանելու միայն մեկ ճանապարհ կա։ Դա նշանակում է օրենքով պաշտպանել վտանգի տակ գտնվող կենդանիներին, բացել ավելի շատ ազգային պարկեր, կառուցել ավելի քիչ նոր ճանապարհներ, տնկել ավելի շատ նոր անտառներ, կրճատել աղտոտվածությունը: Եթե դա տեղի չունենա, վայրի կենդանիները շուտով կունենան միայն մեկ բնակավայր՝ կենդանաբանական այգին:
Մենք միակ տեսակն ենք, որ կարող է ընտրել կամ հոգ տանել մեր աշխարհի մասին, ինչպես նաև ոչնչացնել այն:

Թարգմանությունը՝ Նարե Ազարյանի

Читать далее «Կենդանիները վտանգված են»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության օրվա հիշատակին

Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերստին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործության կրկնությունը: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից, Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ սպանվեցին ոչնչացման արշավի ժամանակ: Մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ։ Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցությունից՝ իր բոլոր ձևերից:

Նրանցից, ովքեր ողջ են մնացել, մեծ մասը ստիպված է եղել նոր տուն և նոր կյանք գտնել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները կարողացան ծանր ճանապարհներով հարստություն գտնել Միացյալ Նահանգներում, բայց նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը մեր ափեր է բերել իրենց նախնիներից շատերին: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ կանխելու այն, ինչը տեղի ունեցավ, երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք սգում ենք կորցրածը, եկեք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը մենք ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որը անբիծ է մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ կարող են արժանապատվորեն և ապահով կերպով ապրել իրենց կյանքը: Եկեք նորացնենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հետամուտ լինենք աշխարհի բոլոր մարդկանց ապաքինմանը և հաշտությանը:

Ամերիկայի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ սկսված ցեղասպանության ժամանակ։

Թարգմանությունը՝ Կարինե Միքայելյանի

Читать далее «Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության օրվա հիշատակին»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Մի իրի պատմություն. Հայելի

Գիտնականները ենթադրում են, որ հայելիները մոտ յոթ հազար տարվա պատմություն ունեն։ Այն ժամանակներում որպես հայելի ծառայում էին փայլելը, հղկեցված տարբեր մետաղական` ոսկե, արծաթե, անագե, պղնձե, բրոնզե մակերեսները: Երբեմն նույնիսկ քարեր էին օգտագործում։
Հայելավոր մակերեսների մասին հիշատակումներին հանդիպում ենք նույնիսկ հին հունական դիցաբանության մեջ։ Հիշենք Պերսևսի և մեդուզա Գորգոնայի պատմությունը։ Համաձայն լեգենդի, ով կնայի մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, քար կդառնա։ Հենց դրանից էլ օգտվել է Պերսևսը՝ իր վահանը, որպես հայելի, դեմ տալով նրան։ Գորգոնա մեդուզան տեսնելով իր արտացոլանքը` վերածվել է քարի։
Ըստ հնէաբանների, պատմության մեջ առաջին հայելիները լեռնային մագմային հանքատեսակի` oբսիդիանի հղկված-փայլեցված կտորներն են եղել։ Այդպիսի «հայելիներ» գտնվել են Թուրքիայում, դրանք մոտ 7500 տարեկան են։ Ճիշտ է, նրանց հայելի կարելի է անվանել միայն պայմանականորեն, քանի որ անհնար էր նրանց մեջ ինչ-որ բան մանրազնին կերպով տեսնել։ Այդպիսի մետաղական փայլեցված մակերես կարող էին ունենալ միայն հարուստ մարդիկ, որովհետև հայելիները պահանջում էին երկարատև, ամենօրյա խնամք։
Ավելի ուշ` 1279 թվականին, Ջոն Պեկանը առաջին անգամ նկարագրեց հայելու պատրաստման այս տարբերակը. սովորական ապակու վրա քսում են կապարի շատ բարակ շերտ։ Ավելի ուշ կիրառեցին այլ մեթոդ. երկու թղթերի արանքում տեղադրում էին անագե փայլաթիթեղ` ծածկված սնդիկով, վրան դնում ապակին, որից հետո զգուշությամբ դուրս էին քաշում թուղթը։ Այդ ժամանակներում լավագույնը համարվում էին վենետիկյան հայելիները։ Նրանք անհավատալիորեն թանկ էին, այդ իսկ պատճառով Վենետիկը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել պատրաստման ձևը։ Հայելագործներին խստորեն արգելված էր հեռանալ քաղաքից։ Ովքեր չէին հնազանդվում, նրանց հետևից մարդասպաններ էին ուղարկվում, իսկ հարազատներին սպառնում էին դատաստանով։ Բոլոր այս միջոցները թույլ տվեցին Վենետիկին երեք դար պահպանել հայելիների արտադրության գաղտնիքը։
Ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս իններորդի ժամանակներում (նա եղել է շքեղության այդ առարկայի մեծ սիրահար) բացահայտեց վենետիկյան հայելիների պատրաստման ձևը, որն էլ անմիջապես իջեցրեց նրանց գինը։ Արտադրանքը սովորական քաղաքացիներին հասանելի դարձավ, և արդեն XVIII դարում ֆրանսիացիների մեծ մասը կարող էր գլուխ գովել իր այդ փոքրիկ իրով: Առաջին հատակադիր հայելին նույնպես հայտնվել է Փարիզում` թագավորական պալատում։
Երբ մարդկանց կյանք մտավ տնային բարելավման այդ առարկան, հնարավորություն ստեղծվեց տեսնել ինքդ քեզ։ Դա հանգեցրեց նրան, որ հարուստ քաղաքացիներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, այլ ոչ թե պահվածքին։
1835թ․ գերմանացի գիտնական, պրոֆեսոր Յուստուս ֆոն Լիբիխը հնարեց հայելի պատրաստելու նոր տեխնոլոգիա։ Որպեսզի նրանք ավելի պարզ ու փայլուն ստացվեն, նա առաջարկեց անագի փոխարեն օգտագործել արծաթ։
Դարեր շարունակ հայելիներին հարգանքով էին վերաբերվում, զգուշությամբ և նույնիսկ առեղծվածային վախով։ Նրանք համարվում էին գուշակությունների անփոփոխ պիտույք։
Մեր ժամանակներում հայելին դարձել է սովորական, ամենօրյա իր , որը առկա է յուրաքանչյուրի տանը։ Իհարկե, հիմա էլ նրանց նորաձևությունը փոխվում է։ 20-ականներին այնքան տարածված կլոր ու ձվաձև հայելիներին սկսում են փոխարինել ուղղանկյունները։ Դարի կեսերին նորաձև է դառնում անկանոն ձևը, իսկ 70-ականներին հետ էին վերադառնում հին ոճին։ Այսօր կարելի է ձեռք բերել ցանկացած տեսքի ու չափսի հայելի, որը, անկասկած, կօգնի զարդարել ցանկացած ինտերիեր։

Թարգմանությունը՝ Նորա Բաղդասարյանի

Читать далее «Մի իրի պատմություն. Հայելի»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ

Օլիմպիական խաղեր

Ք․ա․1453 թ․-ին առաջին անգամ անցկացվեցին Օլիմպիական խաղերը՝ Օլիմպիայում։ Սկսած մոտավորապես Ք․ա․776 թ․-ից, խաղերը կազմակերպվում էին ամեն չորս տարին մեկ: Այս մարզաձևերը բաղկացած էին վազքից, ըմբշամարտից և այլ վարժություններից։ Այդ ժամանակվա ամենասիրելի խաղերը ձիարշավն ու ցատկն էին։ Հին հաղթողները ստանում էին արմավենու տերևներով ծաղկեպսակներ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը վերածնվել են 1896 թվականին: Դրանք տեղի են ունենում չորս տարին մեկ: Չնայած, որ դրանք չեն կարող տեղի ունենալ պատերազմական վիճակում գտնվող երկրներում, իսկ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ Օլիմպիական խաղերը տեղի չեն ունեցել։ Այսպիսով, բացի 1916, 1940 և 1944 թվականներից, Օլիմպիական խաղերն անցկացվել են յուրաքանչյուր նահանջ տարի: Կանանց միջոցառումներն սկսեցին անցկացվել 1912 թվականից սկսած։ Իսկ ձմեռային օլիմպիական խաղերն առաջին անգամ տեղի են ունեցել 1924 թվականին։ Խաղերն անցկացվել են բազմաթիվ երկրներում։ 22-րդ Օլիմպիական խաղերն անցկացվել են 1980 թվականին Մոսկվայում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը ստեղծվել և սկսել է աշխատել 1896 թվականից, ընտրում է երկիրն ու քաղաքը Օլիմպիական խաղերն անցկացման համար։ Խաղերը կազմակերպվում են պատշաճ կերպով։ Այն միշտ լինում է ոչ միայն սպորտի այլև առողջության, խաղաղության և բարեկամության հրաշալի փառատոն։

Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի

Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Մեր Երկիր մոլորակը

Երկիր մոլորակը տիեզերքի մի փոքր մասն է, բայց միակն վայրն է, որտեղ մարդիկ կարող են ապրել:

Այսօր մեր մոլորակին լուրջ վտանգ է սպառնում: Թթվային անձրևներ, գլոբալ տաքացում, օդ և ջրի աղտոտում, գերբնակեցում։ Սրանք այն խնդիրներն են, որոնք սպառնում են մարդու կյանքին Երկրի վրա։

Ո՞վ է մեղավոր աղետի համար: Պատասխանը պարզ է ՝ բոլորս:

Մարդիկ չափազանց շատ գազեր են արտադրում, և դրա պատճառով էլ երկիրը տաքանում է: Այս գազերը պահում են ջերմությունը: Բույսերն ու ծառերը օգնում են գազերը վերցնել օդից: Բայց մեր անտառները վերանում են, քանի որ մենք դրանք հատում ենք կամ այրում ենք: Եթե ​​այս միտումը շարունակվի, մի օր մեզ չի բավարարի թթվածինը:

Քանի որ երկիրը տաքանում է, սառույցները հալչում են: Իսկ քանի որ սառույցը հալչում է, ծովի մակարդակը կամաց -կամաց բարձրանում է:

Ծովերը շատ վտանգավոր են։ Դրանք լցված են թույներով ՝ արդյունաբերական և միջուկային թափոններով, քիմիական պարարտանյութերով: Միջերկրական ծովն արդեն գրեթե մահացել է. Հյուսիսային ծովը հետևում է: Եթե դրա վերաբերյալ ոչինչ չձեռնարկվի, մի օր էլ ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարողանա ապրել ծովերում:

Читать далее «Մեր Երկիր մոլորակը»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Մեկանգամյա օգտագործման դիմակների վերամշակում

Դիմակին քայքայվելու համար հարկավոր է 450 տարի։ Մեր ժառանգները ապագայում շարունակելու են տեսնել այս ամենը հավերժ։ Այս ընկերությունը ստեղծում է մեքենաներ, որոնք վերամշակում են պլաստիկ թափոնները։ Նրանք վաճառում են այն հիվանդանոցներին, որոնք հետո կարող են այն տեղադրել իրենց մոտ։ Սարքը կարող են վերցնել այնպիսի իրեր, ինչպիսիք են հիվանդափոխադրման թերթիկները, վարագույրները, մազերի ցանցերը և իհարկե դիմակները։ Գործընթացի ընթացքում սարքի ջերմացստիճանը 25 րոպեում հասնում է մինչև 300C աստիճան, ինչը սպանում է այն բոլոր հարուցիչները, որոնոց իրերը պատված են։ Այն նույնիսկ կարող է սպանել սիբիրախտը, որը հանդիսանում է ամենադժվար սպանվող հարուցիչը։ Խնդիրը շատ մեծ է։ Մենք Մեծ Բրիտանիայում օրական արտադրում ենք 35 միլիոն դիմակ, իսկ համաշխարհային ցուցիչներով՝ 129 բիլիոն, և նրանց մեծամասնությունը գցվում է։ Ինչպես բոլորս տեսել ենք, նրանք կան խոտերում, ծովերում, օվկիանոսներում։ Եվ այնտեղ միայն դիմակներ չեն։ Պլաստիկը հալեցվում է բլոկների, որոնք այնուհետև դառնում են մեկ այլ առարկա։
Ինչպես տեսնում եք, այս սպիտակ կետերը, սրանք դիմակների քթի հատվածներն են։ Եվ ինչպես տեսնում եք, պետք է մի փոքր ուշադիր լինել, քանի որ նրանք սուր են։ Նրանք աշխատում են գործակալության հետ, որպեսզի նրանցից ստեղծվեն նոր անհատական պաշտպանիչ սարքավորումներ։
Մենք վերարտադրում ենք բժշկության ամենամեծ խնդիրը՝ մեկ անգամյա օգտագործման պլաստիկը։ Մենք վերամշակում ենք այն և օգատգործում, օգտագործում և օգտագործում այն, նորից և նորից։ Մենք կարողացել ենք ստեղծել անձրևանոցներ, դիմակներ, վերարկուներ, բժշկական ֆորմաներ, ֆուտբոլային հանդերձանք, պոլո վերնաշապիկ, բարձր տեսանելիությամբ բաճկոն: Այնտեղ կան մի շարք իրեր որոնք ստեղծված էին, որպեսզի ապացուցեն մարդկանց, թե ինչ կարելի է ստեղծել աղբից։ Նրանք ասում են, որ չեն հավատում, սա չի կարող պլաստիկից պատրաստ լինել, բայց մենք պատասխանում ենք, որ այո՛, այն կարող է։ Այս վերամշակման գործընթացը փոքր է այս պահին,: Նրանց մոտ բացակայում է տնտեսական գնահատականը, բայց այն միայն կբարձրացնի հետագա էներգիայի խնայողությունը և այս ամենը կրկին կդառնա էական։ ԵՎ ես այս գործընթացը համարում եմ դրական թրենդ։
Սա ծիծաղելի է։ Մենք ուղղակիորեն հեռացնում ենք մեկ անգամյա օգտագործման իրերը։ Բայց նրանք մեկանգամյա չեն։ Նրանք կարող են վերամշակվել։ Կարող են կրկին պատրաստվել և կրկին օգտագործվել բազմաթիվ անգամներ։

Թարգմանությունը՝ Կարինե Գոմցյանի

Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Եղանակը մեր կյանքում

Եղանակը որոշակի վայրում մթնոլորտի վիճակն է կարճ ժամանակահատվածում: Այն ներառում է այնպիսի մթնոլորտային երևույթներ, ինչպիսիք են ջերմաստիճանը, խոնավությունը, օդի ճնշումը, քամին, ամպամածությունը և այլն։ Օդի վերին ալիքները, ինչպես նաև աշխարհագրական առանձնահատկությունները (օրինակ՝ լեռները, լճերը և օվկիանոսները) ազդում են եղանակի վրա։ Եղանակը տեղի է ունենում տրոպոսֆերայում՝ մթնոլորտի ամենացածր շրջանը, որը տարածվում է Երկրի մակերևույթից մինչև 6-8 կմ հեռավորության վրա՝ բևեռներում և մոտ 17 կմ Հասարակածում:

Եղանակը մեծ ազդեցություն ունի մարդկանց բնակության, սննդի արտադրության, անձնական հարմարավետության վրա։ Ծայրահեղ ջերմաստիճանը և խոնավությունը տհաճություն են պատճառում և երբեմն հանգեցնում են հիվանդության փոխանցմանը: Հորդառատ անձրևը կարող է հանգեցնել ջրհեղեղների, մարդկանց տեղահանման և տնտեսական գործունեության ընդհատմանը։ Ամպրոպը, տորնադոն, կարկուտը կարող են վնասել կամ ոչնչացնել մշակաբույսերը, շենքերը, տրանսպորտային ուղիները: Փոթորիկները նույնիսկ սպանում են մարդկանց։ Արևադարձային ցիկլոնները մեծ վնաս են հասցնում քամիների միջոցով, ալիքային գործողությունները նավերին: Վատ եղանակն ընդհատում է օդային հաղորդակցություննը։ Ձյան առատ տեղումներն ու մերկասառույցը մեծացնում են պատահարների հաճախականությունը։ Անձրևների երկարատև բացակայությունը, ընդհակառակը, առաջացնում է երաշտ և ուժեղ փոշու փոթորիկ:

Վաղ ժամանակներում դաժան եղանակը վերագրվում էր նյարդայնացած աստվածներին: Սկսած 19-րդ դարից գիտնականները մշակել են եղանակի կանխատեսումներ՝ օգտագործելով օդի ճնշման, ջերմաստիճանի, խոնավության, քամու ուղղության և արագության ճշգրիտ չափումները՝ եղանակի փոփոխության կանխատեսման համար: Ռադարների և համակարգիչների զարգացումը օդերևութաբաններին հնարավորություն է տալիս հետևել ցիկլոնների շարժին և ավելի ճշգրիտ կանխատեսումներ անել։

Թարգմանությունը՝ Նարե Ազարյանի

Читать далее «Եղանակը մեր կյանքում»