Рубрика: Ռուսերեն, Արձակ

Մտապահում եմ չմոռանալ

Նրանք հարցնում են ինձ ՝ ինչպե՞ս դու կարող ես չհիշել այն աղջկա անունը։ Կամ հայրիկի մեքենայի համարները։ Կամ ճիշտ շրջադարձը դեպի ճանապարհ։

Բայց ինչպես իրենց հասկացնեմ, որ իմ հիշողության գրպանիկում (ամեն սրտի մեջ կա այդպիսի գրպանիկ) արդեն այնքան բան կա։ Եվ այլևս պետք չէ մանրակրկիտ որոշել, թե որը ուր տեղավորեմ։

Ես հիշում եմ, թե ինչպես էինք սևանում արևի տակ, և նա իր վրա տերև դրեց, որպեսզի տերևի տեղով սևանա և հետո այդ տերևի տեղը մնա։ Հիշում եմ, որտեղ պետք է թեքվել, ուր պետք է գնալ անտառի միջով, քանի որ ծառերը բոլորը տարբեր են, իսկ տները միանման։ Հիշում եմ, որ ճամփորդներին միշտ սկզբում թեյ են լցնում, և հետո նոր հարցնում են, թե ո՞վ են նրանք, և ու՞ր են գնում։

Հիշում եմ, թե ինչպես է շարժվում և դողում իր շրթունքի անկյունը, երբ նա ցանկանում է չծիծաղել։

Հիշում եմ, որ այն, ինչից պատրաստված է մանկությունը, չի կարելի անցկացնել ինչպես անթույլատրելի նյութերը բաճկոնի գրպանում, որը դեռ երեկ եղել է քեզ մեծանալու համար, իսկ այսօր ահա, ճիշտ քո չափին է։

Սակայն նրան, միևնույն է, հաջողվում է խանգարել ծնկի սպիի մեջ, աչքի գույնի մեջ, երբ նայում ես ոչ երկնքին, այլ մի փոքր վերև։

Читать далее «Մտապահում եմ չմոռանալ»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Այստեղ դու դատարկ ձեռքերով չես, դրանց մեկ կա կենդանի մի ծանրություն — սեր

Եթե վախենում ես կորցնել, ուրեմն դու ուղղակի դեռ չես գտել ինքդ քեզ։ Երբ գտնես՝ կհանգստանաս, քանի որ կյաքնի կառուցվածքն է այդպիսին, որ մեզ չի պատկանում ոչինչ, ինչ կարելի է կորցնել։ Գողը մտնում է գրպան, ծերությունը գողանում է գեղեցկությունը, հիվանդությունները՝ մարդկանց, անգամ աստղերն են թաքնվում ամպերի հետևում, իսկ մենք այնքան անկարող ենք մեր բոլոր բանտերով, օրենքներով, քսուքներով, դեղամիջոցներով և հեռադիտակներով։ Պատահում է, երբ հարստությունը վերադառնում է, մարդիկ նորից բացում են աչքերը, իսկ երկինքը լուսավորվում է, բայց սեփականության իրավունքը պատրանք է։ Կյանքը սովորական է և հիանալի, այն չի տալիս ոչ մի պարտավորվածություն և չունի պարտքեր։

Սակայն այստեղ դու դատարկ ձեռքերով չես, դրանց մեջ կա մի կենդանի ծանրություն՝ Սեր։ Դա, կարծես մանկության իրար կարված ձեռնոցները լինեն, երբեք չեն կորում, չեն գալիս, չեն դադարում, չնայած մարգարեությունները կդադարեն, և լեզուները կլռեն, և գիտելիքները կվերացվեն…

Կնոջ և տղամարդու մեջ ամենագեղեցիկ բանը Աստծո ներկայությունն է, որը մենք անվանում ենք հոգի: Մենք սիրում ենք հենց դրա համար:

Թարգմանությունը՝ Արթենի Ջանիկյան

Читать далее «Այստեղ դու դատարկ ձեռքերով չես, դրանց մեկ կա կենդանի մի ծանրություն — սեր»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Ես պարզապես վստահում եմ նրան, ինչը փայլում և վառվում է իմ սրտում

Ես գիտեմ ինչ է նշանակում սիրել ինքս ինձ: Դա նշանակում է առավոտյան արթնանալ և այլևս չմտածել այն մասին, որ աշխարհում կա ավելի բախտավոր, ավելի գեղեցիկ, ավելի խելացի, ավելի իմաստուն, ավելի լավ մեկը:

Դա նշանակում է նայել հայելու մեջ և չցանկանալ լքել քո արտացոլանքը։ Վստահել այդ արտացոլանքին։ Կարևոր չէ, դիմահարդարմամբ, թե առանց, նշանակություն չունի անգամ իմ տրամադրությունը։

Ես պարզապես վստահում եմ նրան, ինչը փայլում և վառվում է իմ սրտում։

Ես գիտեմ ինչ է նշանակում սիրել ինքդ քեզ։ Այլևս չսպասել ինչ որ իրադարձությունների, հանդիպումների, ծննդյան տոների, ավարտականների, հանգստյան օրերի… Չսպասել սիրո և ուշադրության ինքդ քո հանդեպ։

Читать далее «Ես պարզապես վստահում եմ նրան, ինչը փայլում և վառվում է իմ սրտում»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Մեր ժամանակների հերոսը․ Մաս 2

II. Մաքսիմ Մաքսիմիչ 

Պատմողը և Մաքսիմ Մաքսիմիչը բաժանվեցին, յուրաքանչյուրը զբաղվեց իր  գործով, բայց շուտով նրանք անսպասելիորեն նորից հանդիպեցին: Մաքսիմ  Մաքսիմիչը ոգևորված ասաց, որ նորից, բոլորովին անսպասելիորեն,  ճակատագիրը իրեն բերեց Պեչորինին: Նա իմացավ, որ այժմ թոշակի է անցել և որոշել էր գնալ Պարսկաստան: Տարեց աշխատակազմի կապիտանը ցանկանում էր զրուցել հին ընկերոջ հետ, որին նա չէր տեսել մոտ հինգ տարի, բայց  Պեչորինը բոլորովին չէր ձգտում նման հաղորդակցության, ինչը մեծապես  վիրավորեց ծեր սպային: 

Մաքսիմ Մաքսիմիչը չէր կարող քնել ամբողջ գիշեր, բայց առավոտյան նա կրկին որոշեց խոսել Պեչորինի հետ: Բայց նա ցույց տվեց սառնություն և  ցուցադրական անտարբերություն: Անձնակազմի կապիտանը շատ տխրեց: 

Читать далее «Մեր ժամանակների հերոսը․ Մաս 2»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Մեր ժամանակների հերոսը․ Մաս 1

Ի.Բելա 

Այս հատվածը սկսվում է նրանով, որ պատմիչ-սպան Կովկաս տանող  ճանապարհին հանդիպում է տարեց աշխատակազմի կապիտան Մաքսիմ  Մաքսիմիչին, որը դրական տպավորություն է թողնում նրա վրա: Պատմողը և  աշխատակազմի կապիտանը դառնում են ընկերներ: Մի անգամ ձնաբքի մեջ  հայտնված հերոսները սկսում են հիշել իրենց կյանքի իրադարձությունները, իսկ շտաբի կապիտանը խոսում է մի երիտասարդ սպայի մասին, ում նա ճանաչում  էր չորսուկես տարի առաջ: 

Սպայի անունը Գրիգորի Պեչորին էր: Նա գեղեցիկ էր, վեհանձն և խելացի: Այնուամենայնիվ, նա տարօրինակ բնավորություն ուներ. Նա կամ դժգոհում էր մի  մանրուքից, ինչպես աղջիկը, այնուհետև անվախորեն ժայռերի վրայով ձիու  վրայով քշում էր: Մաքսիմ Մաքսիմիչը այն ժամանակ ռազմական ամրոցի  հրամանատարն էր, որում իր խորհրդով ծառայում էր այս խորհրդավոր  երիտասար սպան: 

Շուտով կարեկցող կապիտանը նկատեց, որ իր նոր ենթական սկսել է կարոտել: Լինելով բարի մարդ ՝ նա որոշեց օգնել իր սպային լիցքաթափվել: Այդ ժամանակ նա պարզապես հրավիրված էր չերքեզ կնյազի ավագ դստեր հարսանիքին, ով  ապրում էր բերդի մոտ և ձգտում էր լավ հարաբերություններ հաստատել  ցարական սպաների հետ: 

Читать далее «Մեր ժամանակների հերոսը․ Մաս 1»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Երջանկությունը՝ ճանապարհ է, ոչ ճակատագիր

Մենք սպասում ենք, որ կյանքը կդառնա ավելի լավը, երբ մենք դառնանք 18 տարեկան, երբ ամուսնանանք, երբ կստանանք աշխատանքում ամենալավ տեղը, երբ կունենանք երեխա, հետո երկրորդը…։

Ապա մենք մեզ զգում ենք հոգնած, քանի որ մեր երեխաները մեծանում են դանդաղ, և մտածում ենք, որ երբ նրանք մեծանան, մենք կզգանք մեզ երջանիկ։ Երբ նրանք դառնում են ինքնուրույն, նրանց մոտ սկսվում է անցումային տարիք, մենք բողոքում ենք, որ նրանց հետ բարդ է լավ հարաբերություններ պահպանել, և երբ նրանք անցնեն այդ տարիքը ամեն ինչ կհեշտանա։

Հետո մենք ասում ենք, որ մեր կյանքը կդառնա ավելի լավը, երբ մենք վերջապես կգնենք ավելի մեծ տուն, և ավելի լավ մեքենա, կկարողանանք գնալ արձակուրդ, կանցնենք թոշակի։

Ճշմարտոււթյունը նրանում է, որ քեզ երջանիկ զգալու լավ պահ գոյություն չունի։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ։

Թվում է կյանքը ահա կսկսվի, իսկակա՛ն կյանքը։ Սակայն միշտ ճանապարհին գոյություն ունի մի խնդիր, մի անավարտ գործ, մի չմարած պարտք, որոնք պահանջում են առաջնային որոշում, և ահա այս ամենից հետո կյանքը կսկսվի։ Եվ եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ այդ խնդիրները անվերջանալի են։ Դրանցից ահա կազմված է կյանքը։

Դա մեզ օգնում է տեսնել, որ երջանկության ճանապարհ չկա, երջանկությունը հենց ինքն ճանապարհն է։ Մենք պետք է գնահատենք յուրաքանչյուր պահը, առավել ևս, երբ կիսում ենք այն թանկ մեկի հետ, և հիշել, որ ժամանակը ոչ ոքի չի սպասում։

Մի սպասեք, երբ կավարտվի դպրոցը կամ կսկսվի քոլեջը, երբ դուք կնիհարեք հինգ կիլոգրամով, երբ կլինեն ձեր երեխաները, երբ երեխաները կգնան դպրոց, կամուսնանան, կբաժանվեն, նոր տարուն, գարնանը, աշնանը կամ ձմռանը, մյուս ուրբաթին, շաբաթվան կամ կիրակիին, կամ այն պահին, երբ դուք կմահանաք, որպեսզի լինեք երջանիկ։ Երջանկությունը ճանապարհն է, ոչ ճակատագիր։

Աշխատեք, կարծես դուք գումարի կարիք չունեք, սիրեք այնպես, կարծես ձեզ երբեք չեն ցավեցրել, պարեք այնպես, կարծես ձեզ ոչ ոք չի տեսնում։

Թարգմանությունը՝ Արթենի Ջանիկյանի

Читать далее «Երջանկությունը՝ ճանապարհ է, ոչ ճակատագիր»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Այստեղ դու դատարկ ձեռքերով չես.քո ձեռքերում ունես մի կարևոր բան՝ սեր

Եթե վախենում ես կորցնել, ուրեմն դու ուղղակի դեռ չես գտել ինքդ քեզ։ Հենց գտնես՝ կհանգստանաս, քանի որ կյանքն է այդպիսին․ մեզ չի պատկանում ոչինչ, ինչ կարելի է կորցնել։ Գողը մտնում է գրպան, ծերությունը գողանում է գեղեցկությունը, հիվանդությունները՝ մարդկանց, անգամ աստղերն են ծածկվում ամպերով, իսկ մենք այնքա՜ն անկարող ենք մեր բոլոր բանտերով, օրենքներով, քսուքներով, դեղամիջոցներով և հեռադիտակներով։ Կարող է հարստությունը վերադառնալ, մարդիկ նորից բացեն աչքերը, իսկ երկինքը լուսավորվի, բայց միևնույն է, սեփականության իրավունքը պատրանք է։ Կյանքը պարզ է և հիանալի․ նա չունի ոչ մի պարտավորություն և չունի պարտքեր։

Սակայն այստեղ դու դատարկ ձեռքերով չես, դրանց մեջ կա մի կենսական բան՝ Սեր։ Դա կարծես մանկության իրար կարված ձեռնոցները լինի, երբեք չի կորչում, չի գալիս, կանգ չի առնում, չնայած նույնիսկ մարգարեություններն են դադարում, և լեզուներն են լռում և գիտելիքներն են վերանում…

Կնոջ և տղամարդու մեջ ամենագեղեցիկ բանը Աստծո ներկայությունն է, որը մենք անվանում ենք հոգի: Մենք սիրում ենք հենց այդ պատճառով:

Թարգմանությունը՝ Արթենի Ջանիկյանի

Читать далее «Այստեղ դու դատարկ ձեռքերով չես.քո ձեռքերում ունես մի կարևոր բան՝ սեր»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Շքեղ կյանքը ընտրության հնարավորություն ունենալն է

Շքեղությունը շրթներկները, ռեստորաններն և բարձրակրունկները չեն: Իրական շքեղությունն է ապրել այնպես, ինչպես քեզ հարմար է: Հարմար կոշիկների մեջ: Շրթներկի այն գույնով, որը քեզ դուր է գալիս, կամ ուղղակի առանց շրթներկի: Ուտել ուտելիք, որը դուր է գալիս, ջերմ ընկերություն ունենալ ինչ-որ մեկի հետ, միասին լինել սիրո համար, այլ ոչ թե պարտքի զգացման:

Սովորել հրաժարվել անպետքից, հնացածից, մաշվածից և պահպանել այն, ինչը քեզ դուր է գալիս: Իմ ընկերուհու 5 տարեկան դուստրը իր ամբողջ մանկության ընթացքում հյուր է գնում միայն իր սեփական գդալով: Նա իրեն կարող է ճոխություն թույլ տալ՝ այդ գդալով ուտելով, որը իրեն դուր է գալիս: Նրա մայրը միշտ ամաչում, ամեն անգամ փորձում է արդարանալ: Իսկ ես սկեցի պիկնիկներին ինձ հետ վերցնել իմ սեփական իրերն ու սպասքը, որովհետև չեմ սիրում ուտել պլաստիկ սպասքից: Եվ ինձ համար մեկ է, թե ինչ են այդ մասին մտածում շրջապատողները: Շքեղ կյանքը «չէ՞, որ դու սրան արժանի ես» լսելը չէ: Այլ այն է, որ տվյալ իրն է արժանի ձեզ: Քրոջս կողմից նվիրած բաժակը: Հայրիկի վերնաշապիկը, որով այնքան հարմար է քնելը: Կարկանդակ ըստ մայրիկի բաղադրատոմսի: Համբուրիր սիրելու մարդուն: Հետաքրքիր գրքեր: Հիանալի ֆիլմեր: Այդ նույն երգերը: Թարմ սպիտակեղեն: Մաքուր բնակարան: Կյանք, որը դու ընտրել ես ինքդ:

Նաև շքեղ կյանքը այն է, երբ ինքդ քեզ չես ուտում, երբ ինչ-որ բան այնպես չի լինում: Զուգագուլպաները կարող են ճղվել: Խմորը կարող է չստացվել: Ընկերները կարող են չցանկանալ քո սիրելի ֆիլմը դիտել: Սիրելի մարդը կարող է հեռանալ: Դու կարող ես աշխատանքի մեջ բարելավումներ չստանալ: Կարող է պատահել ամեն ինչ, ինչ հնարավոր է: Եթե քեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում, այն ոչ մի կերպ չպիտի ազդի քո ինքնագնահատականի վրա: Դա նշանակում է, որ այս պահի դրությամբ ուղղակի ամեն ինչ չի գնում այնպես, ինչպես դու ես ցանկանում:

Շքեղ կյանքը ընտրության հնարավորություն ունենալն է: Կարել զուգագուլպաները, կամ գնել նորը: Գցել կարկանդակը և պատվիրել սուշի, կամ մեկ անգամ էլ փորձել կարկանդակ թխել: Ֆիլմը դիտել միայնակ, կամ ընկերների հետ այցելել սրճարան: Թողնել, կամ պայքարել: Նոր աշխատանք գտնել, կամ վերանայել նպատակները հինում:

Շքեղ կյանքը քո սեփական կանոններով ապրելն է: Քո նպատակների հետևից գնալը: Արդարացումներ չփնտրելը: Հարմարված չլինելը: Չարդարանալ քո ընտրությունների, երազանքների ու հետաքրքրությունների համար: Ասել. «ինձ հետ այդպես չի կարելի» և ասել. «Ես կարող եմ դա անել»:

Թարգմանությունը՝ Շուշան Փաշինյանի

Читать далее «Շքեղ կյանքը ընտրության հնարավորություն ունենալն է»
Рубрика: Անգլերեն, Արձակ

Կախարդական գոլորշին

Շատ վաղուց ապրում էր մի ծեր կին, ով վաճառում էր շուկայում լավագույն ապուրը՝ հավի ապուրը։

Ոչ ոք չգիտեր այդ կնոջ անունը: Ոչ ոք չգիտեր, թե որտեղ է նա ապրում:

Ոչ մեկը չգիտեր, թե ինչու է նրա ապուրը միշտ լավագույնը շուկայում, և ինչպես է այն այդքան տաք:

Բայց մարդիկ այդ մասին չէին մտածում: Նրանք գնում էին ապուրն ու ուտում։

Читать далее «Կախարդական գոլորշին»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Հետաքրքիր փաստեր Գոգոլի կյանքից

Նիկոլայ Գոգոլը աշխարհահռչակ ռուս գրող է, որի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բոլոր հիմնական լեզուներով: Նա շատերին ծանոթ է իր առավել, գուցե ամենահայտնի ստեղծագործությունից ՝ «Մեռած հոգիներից», որի նախատեսած շարունակությունը երբեք լույս չի տեսել։ Բայց Գոգոլը ունի շատ այլ, ոչ պակաս հայտնի գործեր:

Հետաքրքիր փաստեր

Համաձայն ընտանեկան լեգենդների ՝ Նիկոլայ Գոգոլը սերել էր կազակների հնագույն ընտանիքից, չնայած պատմաբաններին այս փաստը կասկածելի է թվում:
Գոգոլի մայրը ամուսնացել է 14 տարեկանում, իսկ նրա ամուսինը երկու անգամ մեծ է եղել նրանից: Ամուսնության տարիներին նա լույս աշխարհ է բերել 12 երեխա՝ ներառյալ ռուսական գրականության ապագա գրողին: Ճիշտ է, Գոգոլի եղբայրների և քույրերի մեծ մասը մահացել է ծննդյան ժամանակ կամ մանկության տարիներին:

Читать далее «Հետաքրքիր փաստեր Գոգոլի կյանքից»