Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Հետաքրքիր փաստեր պարի մասին

  1. Իրականում <<Պար>> բառը գալիս է գերմանական <<tanz>> բառից չնայած այս գերմաներեն բառն ինքնին փոխառված է լեհերենից։
  2. Ռուսաստանում մինչև 17-րդ դարը օգտագործել են <<ժողովրդական պար>> արտահայտությունը: <<Պար>> բառը հասել է ավելի ուշ Գերմանիայից:
  3. Վերածննդյան ժամանակաշրջանում խնջույքներին պարվող պարերը կախված էին ճաշացանկից:
  4. Պարերը և պարողները պատկերված էին տարբեր երկրների մետաղադրամների և թղթադրամների վրա:
  5. Բրազիլիայի ազգային մարտարվեստը` կապոեյրան, ունի բազմաթիվ պարային շարժումներ: ԵՎ հետևաբար, այն ծագել է հենց պարից։
  6. Պաշտոնապես պարի միջազգային օրը ապրիլի 29 է։
  7. Պարի թանգարան կարելի է այցելել Ստոկհոլմում՝ Շվեցարիայում: Թանգարանի դռները բացվել են դեռ 1953թ․-ից:
  8. Ամենամեծ պարասրահը առանց սյուների, ամբողջ Եվրոպայում գտնվում է Սանտ-Պետերբուրգում:
  9. Հունաստանում ամենատարածված պարը սիրտակին է: Բայց քչերը գիտեն, որ այն ստեղծվել է միայն 1964 թվականին՝ «Հույն Զորբան» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Իսկ այն հորինել է ամերիկացի դերասան Էնթոնի Քուինը։
  10. Իտալիայում տարանտելլա պարն է։ Այն առաջացել է մի տարածքում, որտեղ շատ տարանտուլաներ կան, և ժամանակին մարդիկ հավատում էին, որ նման շարժումները կարող են կծած մարդուն փրկել թույնից: Նրանց, ում կծել էին, պետք է տարանտելլա պարեին։

Թարգմանությունը՝ Միլենա Հարությունյանի

Читать далее «Հետաքրքիր փաստեր պարի մասին»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Կենդանիները վտանգված են

Աշխարհում վեց միլիարդ մարդ կա, որոնք ապրում են տարբեր
անկյուններում: Նրանք ապրում են Լեհերի ձյան և սառույցի վրա և հասարակածի արևադարձային ջունգլիներում։ Նրանք բարձրացել են ամենաբարձր լեռները և քայլել ծովի հատակով: Նրանցից ոմանք նույնիսկ եղել են լուսնի վրա։ Նրանց կյանքը կախված է շրջապատող աշխարհից:
Մարդկային տեսակն ամենաբազմաթիվն և ամենահզորն է Երկրի բոլոր կենդանիների մեջ:
Շատ կենդանիներ և թռչուններ Երկրի վրա անհետանում են մեր օրերում։ Նրանցից շատերը անհետացման վտանգի տակ են։ Դա պայմանավորված է նրանով, որ մարդը որսում է նրանց, ոչնչացնում և աղտոտում է նրանց ապրելավայրը: Աղտոտումը և ոչնչացումը խախտում են բնության հավասարակշռությունը:
Խոսենք անհետացման վտանգի տակ գտնվող կենդանիների մասին։
Կապույտ կետը երբևէ ապրած ամենամեծ կենդանին է: Նա երեք
անգամ ավելի ծանր է , քան ամենամեծ դինոզավրը: Ժամանակին Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում այդ արարածներից ապրում էր ավելի քան 200,000-ը։ Այնուամենայնիվ, 17-րդ դարից ի վեր նրանց որսացել են ձեթի և մսի համար։ Իրականում նրանցից այնքան շատ են սպանվել, որ նրանց տեսակը կրճատվել է մինչև 1000: Այս կենդանին պաշտպանված է միջազգային իրավունքով, սակայն մինչ օրս նրա որսը շարունակվում է։ Շատերը կարծում են, որ այն շուտով կվերանա։
Աֆրիկյան փիղը աշխարհի ամենամեծ ցամաքային կենդանին է: Կային
նրանցից մոտ 3,3 միլիոն, որոնք ապրում էին վայրի բնության մեջ: Այնուամենայնիվ, ահռելի թվով նրանք սպանվել են իրենց ժանիքների համար, որոնք օգտագործվում են ընծաներ և զարդեր պատրաստելու համար: Այսօր այս կենդանատեսակից մեկ միլիոնից քիչ է մնացել: Թեև հիմա նրանք պաշտպանված են, սակայն նրանց դեռ որսում են։
Որսը մարդու միակ գործունեությունը չէ, որը վտանգի տակ է դնում նրանց։ Շատերը կորցնում են նաև իրենց բնակավայրերը, հատվում են անտառները և խոտհարքները մաքրվում են։
Վայրի կենդանիների և վայրի բնակավայրերի պաշտպանությունը պահպանելու միայն մեկ ճանապարհ կա։ Դա նշանակում է օրենքով պաշտպանել վտանգի տակ գտնվող կենդանիներին, բացել ավելի շատ ազգային պարկեր, կառուցել ավելի քիչ նոր ճանապարհներ, տնկել ավելի շատ նոր անտառներ, կրճատել աղտոտվածությունը: Եթե դա տեղի չունենա, վայրի կենդանիները շուտով կունենան միայն մեկ բնակավայր՝ կենդանաբանական այգին:
Մենք միակ տեսակն ենք, որ կարող է ընտրել կամ հոգ տանել մեր աշխարհի մասին, ինչպես նաև ոչնչացնել այն:

Թարգմանությունը՝ Նարե Ազարյանի

Читать далее «Կենդանիները վտանգված են»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Անգլերեն

Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության օրվա հիշատակին

Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց, ովքեր զոհվել են Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ և վերստին պարտավորվում ենք կանխել նման ոճրագործության կրկնությունը: Սկսած 1915թ. ապրիլի 24-ից, Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականների և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ սպանվեցին ոչնչացման արշավի ժամանակ: Մենք հարգում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկորչեն պատմության մեջ։ Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության քայքայիչ ազդեցությունից՝ իր բոլոր ձևերից:

Նրանցից, ովքեր ողջ են մնացել, մեծ մասը ստիպված է եղել նոր տուն և նոր կյանք գտնել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Ուժով ու տոկունությամբ հայ ժողովուրդը գոյատևեց և վերակառուցեց իր համայնքը: Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները կարողացան ծանր ճանապարհներով հարստություն գտնել Միացյալ Նահանգներում, բայց նրանք երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը մեր ափեր է բերել իրենց նախնիներից շատերին: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք հաստատում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ կանխելու այն, ինչը տեղի ունեցավ, երբեք չկրկնվի:

Այսօր, երբ մենք սգում ենք կորցրածը, եկեք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը մենք ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ, որը անբիծ է մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ բոլոր մարդիկ կարող են արժանապատվորեն և ապահով կերպով ապրել իրենց կյանքը: Եկեք նորացնենք մեր ընդհանուր վճռականությունը՝ կանխելու ապագա վայրագությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հետամուտ լինենք աշխարհի բոլոր մարդկանց ապաքինմանը և հաշտությանը:

Ամերիկայի ժողովուրդը հարգում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ սկսված ցեղասպանության ժամանակ։

Թարգմանությունը՝ Կարինե Միքայելյանի

Читать далее «Նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության օրվա հիշատակին»
Рубрика: Անգլերեն, Առակ

Իրական հարստությունը

Մի օր մի մեծահարուստ որոշեց իր որդուն տանել գյուղ ճանապարհորդության: Հարուստն ուզում էր որդուն ցույց տալ, թե ինչպես են ապրում աղքատները, որպեսզի նա երախտապարտ լինի իր հարստության համար: Նրանք երկու օր անցկացրեցին շատ աղքատ ընտանիքի ֆերմայում։ Տուն գնալիս մեծահարուստը հարցրեց որդուն.
-Ինչպե՞ս անցավ մեր ճանապարհորդությունը այս աղքատ ընտանիքի հետ և ի՞նչ սովորեցիր:
Որդին պատասխանեց.
-Տեսա, որ մենք ծառաներ ունենք, որոնք պետք է մեզ ծառայեն, բայց նրանք ծառայում են ուրիշներին։ Մենք ունենք մեկ շուն, իսկ նրանք՝ չորս։ Մենք լապտերներ ենք դրել մեր այգում, իսկ նրանք ունեն աստղեր գիշերները։ Մենք գնում ենք մեր սնունդը, իսկ նրանք աճեցնում: Մենք ունենք մեծ լողավազան մեր այգում, իսկ նրանք ունեն մի առու, որը վերջ չունի:
Վերջում, որդին ավելացրեց.
-Շնորհակալ եմ հայրիկ, որ ցույց տվեցիր, թե որքան աղքատ ենք մենք։

Թարգմանությունը՝ Կարինե Միքայելյանի

Читать далее «Իրական հարստությունը»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ, Ռուսերեն

Մի իրի պատմություն. Հայելի

Գիտնականները ենթադրում են, որ հայելիները մոտ յոթ հազար տարվա պատմություն ունեն։ Այն ժամանակներում որպես հայելի ծառայում էին փայլելը, հղկեցված տարբեր մետաղական` ոսկե, արծաթե, անագե, պղնձե, բրոնզե մակերեսները: Երբեմն նույնիսկ քարեր էին օգտագործում։
Հայելավոր մակերեսների մասին հիշատակումներին հանդիպում ենք նույնիսկ հին հունական դիցաբանության մեջ։ Հիշենք Պերսևսի և մեդուզա Գորգոնայի պատմությունը։ Համաձայն լեգենդի, ով կնայի մեդուզա Գորգոնայի աչքերի մեջ, քար կդառնա։ Հենց դրանից էլ օգտվել է Պերսևսը՝ իր վահանը, որպես հայելի, դեմ տալով նրան։ Գորգոնա մեդուզան տեսնելով իր արտացոլանքը` վերածվել է քարի։
Ըստ հնէաբանների, պատմության մեջ առաջին հայելիները լեռնային մագմային հանքատեսակի` oբսիդիանի հղկված-փայլեցված կտորներն են եղել։ Այդպիսի «հայելիներ» գտնվել են Թուրքիայում, դրանք մոտ 7500 տարեկան են։ Ճիշտ է, նրանց հայելի կարելի է անվանել միայն պայմանականորեն, քանի որ անհնար էր նրանց մեջ ինչ-որ բան մանրազնին կերպով տեսնել։ Այդպիսի մետաղական փայլեցված մակերես կարող էին ունենալ միայն հարուստ մարդիկ, որովհետև հայելիները պահանջում էին երկարատև, ամենօրյա խնամք։
Ավելի ուշ` 1279 թվականին, Ջոն Պեկանը առաջին անգամ նկարագրեց հայելու պատրաստման այս տարբերակը. սովորական ապակու վրա քսում են կապարի շատ բարակ շերտ։ Ավելի ուշ կիրառեցին այլ մեթոդ. երկու թղթերի արանքում տեղադրում էին անագե փայլաթիթեղ` ծածկված սնդիկով, վրան դնում ապակին, որից հետո զգուշությամբ դուրս էին քաշում թուղթը։ Այդ ժամանակներում լավագույնը համարվում էին վենետիկյան հայելիները։ Նրանք անհավատալիորեն թանկ էին, այդ իսկ պատճառով Վենետիկը ամեն կերպ փորձում էր գաղտնի պահել պատրաստման ձևը։ Հայելագործներին խստորեն արգելված էր հեռանալ քաղաքից։ Ովքեր չէին հնազանդվում, նրանց հետևից մարդասպաններ էին ուղարկվում, իսկ հարազատներին սպառնում էին դատաստանով։ Բոլոր այս միջոցները թույլ տվեցին Վենետիկին երեք դար պահպանել հայելիների արտադրության գաղտնիքը։
Ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս իններորդի ժամանակներում (նա եղել է շքեղության այդ առարկայի մեծ սիրահար) բացահայտեց վենետիկյան հայելիների պատրաստման ձևը, որն էլ անմիջապես իջեցրեց նրանց գինը։ Արտադրանքը սովորական քաղաքացիներին հասանելի դարձավ, և արդեն XVIII դարում ֆրանսիացիների մեծ մասը կարող էր գլուխ գովել իր այդ փոքրիկ իրով: Առաջին հատակադիր հայելին նույնպես հայտնվել է Փարիզում` թագավորական պալատում։
Երբ մարդկանց կյանք մտավ տնային բարելավման այդ առարկան, հնարավորություն ստեղծվեց տեսնել ինքդ քեզ։ Դա հանգեցրեց նրան, որ հարուստ քաղաքացիներն սկսեցին ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց արտաքին տեսքին, այլ ոչ թե պահվածքին։
1835թ․ գերմանացի գիտնական, պրոֆեսոր Յուստուս ֆոն Լիբիխը հնարեց հայելի պատրաստելու նոր տեխնոլոգիա։ Որպեսզի նրանք ավելի պարզ ու փայլուն ստացվեն, նա առաջարկեց անագի փոխարեն օգտագործել արծաթ։
Դարեր շարունակ հայելիներին հարգանքով էին վերաբերվում, զգուշությամբ և նույնիսկ առեղծվածային վախով։ Նրանք համարվում էին գուշակությունների անփոփոխ պիտույք։
Մեր ժամանակներում հայելին դարձել է սովորական, ամենօրյա իր , որը առկա է յուրաքանչյուրի տանը։ Իհարկե, հիմա էլ նրանց նորաձևությունը փոխվում է։ 20-ականներին այնքան տարածված կլոր ու ձվաձև հայելիներին սկսում են փոխարինել ուղղանկյունները։ Դարի կեսերին նորաձև է դառնում անկանոն ձևը, իսկ 70-ականներին հետ էին վերադառնում հին ոճին։ Այսօր կարելի է ձեռք բերել ցանկացած տեսքի ու չափսի հայելի, որը, անկասկած, կօգնի զարդարել ցանկացած ինտերիեր։

Թարգմանությունը՝ Նորա Բաղդասարյանի

Читать далее «Մի իրի պատմություն. Հայելի»
Рубрика: Ռուսերեն, Առակ

Գայլն ու շունը

Մի նիհար գայլ գալով գյուղ հանդիպում է մի գեր շան: Գայլը հարցրեց շանը.

-Ասա ինձ, շուն, որտեղի՞ց ես սնունդ գտնում:

Շունն ասաց.

-Մարդիկ մեզ կերակրում են:

-Ճիշտ է։ Իսկ դուք դժվա՞ր ծառայություն եք մատուցում մարդկանց։

Շունն պատասխանեց․

-Ո՛չ, մեր ծառայությունը դժվար չէ: Մեր գործն է գիշերը բակը հսկելը:

-Փաստորեն միայն դրա համար են ձեզ այսքան կերակրում,- ասաց ​​գայլը,- Ես ինքս այս պահին կգայի ձեր մոտ ծառայության, այլապես մենք ՝ գայլերս, դժվարությամբ ենք սնունդ հայթհայթում:

-Դե, համեցիր, — ասաց շունը, — տերը ձեզ նույնպես կկերակրի:

Գայլը ուրախացավ և շան հետ գնաց մարդկանց ծառայելու: Գայլն արդեն մտնում էր դարպասը, երբ տեսավ, որ շան պարանոցի մորթին մաշված է: Նա հարցրեց․

-Իսկ սա ի՞նչ է, շուն։

-Ոչինչ, — ասաց շունը:

-Բայց ի՞նչ է։

-Շղթայից է: Առավոտյան ես շղթայված եմ, այսպես շղթան մի փոքր մաշել է պարանոցիս մորթին:

-Դե, ցտեսություն, շուն, — ասաց գայլը, — Ես չեմ գա մարդկանց մոտ ապրելու: Թող այդքան էլ գեր չլինեմ, բայց ազատության մեջ լինեմ։

Թարգմանությունը՝ Վահագն Փանոսյանի

Читать далее «Գայլն ու շունը»
Рубрика: Անգլերեն, Առակ

Լամպով մարդը

Ժամանակին մի փոքրիկ քաղաք կար. Այնտեղ ապրում էր մի մարդ, ով չէր տեսնում: Նա կույր էր։ Այնուհանդերձ, նա գիշերները միշտ վառվող ճրագ էր պահում, երբ դուրս էր գալիս։ Մի գիշեր, երբ նա տուն էր գալիս դրսում ընթրելուց հետո, նա հանդիպեց մի խումբ երիտասարդ ճանապարհորդների: Նրանք նկատեցին, որ նա կույր է, բայց վառված ճրագ է կրում։ Նրանք սկսեցին նրան վիրավորել ու ծաղրել։ Նրանցից մեկը հարցրեց նրան.
-Հե՛յ, մարդ: Դու կույր ես և ոչինչ չես տեսնում: Այդ դեպքում ինչո՞ւ ես լամպը պահում:
Կույրը պատասխանեց.
-Այո՛, ցավոք, ես կույր եմ և ոչինչ չեմ տեսնում, բացի վառվող լամպից, որը ես տանում եմ, քո նման մարդկանց համար, ովքեր տեսնում են: Դուք կարող եք չտեսնել կույրին, որը գալիս է և հրել: Դրա համար ես վառ լամպ եմ պահում ինձ մոտ։
Ճամփորդների խումբը ամաչեց և ներողություն խնդրեց իրենց վատ պահվածքի համար։

Թարգմանությունը՝ Հարություն Հարությունյանի

Читать далее «Լամպով մարդը»
Рубрика: Հետաքրքիր է իմանալ

Օլիմպիական խաղեր

Ք․ա․1453 թ․-ին առաջին անգամ անցկացվեցին Օլիմպիական խաղերը՝ Օլիմպիայում։ Սկսած մոտավորապես Ք․ա․776 թ․-ից, խաղերը կազմակերպվում էին ամեն չորս տարին մեկ: Այս մարզաձևերը բաղկացած էին վազքից, ըմբշամարտից և այլ վարժություններից։ Այդ ժամանակվա ամենասիրելի խաղերը ձիարշավն ու ցատկն էին։ Հին հաղթողները ստանում էին արմավենու տերևներով ծաղկեպսակներ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը վերածնվել են 1896 թվականին: Դրանք տեղի են ունենում չորս տարին մեկ: Չնայած, որ դրանք չեն կարող տեղի ունենալ պատերազմական վիճակում գտնվող երկրներում, իսկ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ Օլիմպիական խաղերը տեղի չեն ունեցել։ Այսպիսով, բացի 1916, 1940 և 1944 թվականներից, Օլիմպիական խաղերն անցկացվել են յուրաքանչյուր նահանջ տարի: Կանանց միջոցառումներն սկսեցին անցկացվել 1912 թվականից սկսած։ Իսկ ձմեռային օլիմպիական խաղերն առաջին անգամ տեղի են ունեցել 1924 թվականին։ Խաղերն անցկացվել են բազմաթիվ երկրներում։ 22-րդ Օլիմպիական խաղերն անցկացվել են 1980 թվականին Մոսկվայում։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, որը ստեղծվել և սկսել է աշխատել 1896 թվականից, ընտրում է երկիրն ու քաղաքը Օլիմպիական խաղերն անցկացման համար։ Խաղերը կազմակերպվում են պատշաճ կերպով։ Այն միշտ լինում է ոչ միայն սպորտի այլև առողջության, խաղաղության և բարեկամության հրաշալի փառատոն։

Թարգմանությունը՝ Անի Ապրոյանի

Рубрика: Անգլերեն, Առակ

Ինքնավստահ վարդը

Օրերից մի օր, հեռու անապատում, կար մի վարդ, որը կուրացած էր իր գեղեցկությամբ։ Նրա միակ դժգոհությունը, դա այն էր, որ նա աճում էր տգեղ կակտուսի կողքը։
Ամեն օր գեղեցիկ վարդը վիրավորում և ծաղրում էր կակտուսին, ինչին կակտուսը պատասխանում էր լռությամբ։ Մոտակայքի մնացած բոլոր բույսերը փորձում էին վարդին հասկացնել նրա սխալը, բայց նա շատ էր տարված իր տեսքով։
Մի չափազանց տաք ամառ, անապատը չորանում է և այլևս չի մնում բույսերի համար ջուր։ Վարդը շատ արագ սկսում է թոռոմել։ Նրա գեղեցիկ թերթիկները չորանում էին, կորցնելով իրենց բնական գեղեցկությունը։
Նայելով կակտուսին, նա տեսավ, թե ինչպես է ճնճղուկը ծակում կակտուսին, որպեսզի ջուր խմի։ Ամաչելով, վարդը կակտուսին խնդրում է իրեն ջուր տալ։ Բարի կակտուսը սիրով համաձայնում է և օգնում է իր երկու ընկերներին գոյատևել ամառը։

Թարգմանությունը՝ Կարինե Գոմցյանի

Читать далее «Ինքնավստահ վարդը»
Рубрика: Ռուսերեն, Արձակ

Մտապահում եմ չմոռանալ

Նրանք հարցնում են ինձ ՝ ինչպե՞ս դու կարող ես չհիշել այն աղջկա անունը։ Կամ հայրիկի մեքենայի համարները։ Կամ ճիշտ շրջադարձը դեպի ճանապարհ։

Բայց ինչպես իրենց հասկացնեմ, որ իմ հիշողության գրպանիկում (ամեն սրտի մեջ կա այդպիսի գրպանիկ) արդեն այնքան բան կա։ Եվ այլևս պետք չէ մանրակրկիտ որոշել, թե որը ուր տեղավորեմ։

Ես հիշում եմ, թե ինչպես էինք սևանում արևի տակ, և նա իր վրա տերև դրեց, որպեսզի տերևի տեղով սևանա և հետո այդ տերևի տեղը մնա։ Հիշում եմ, որտեղ պետք է թեքվել, ուր պետք է գնալ անտառի միջով, քանի որ ծառերը բոլորը տարբեր են, իսկ տները միանման։ Հիշում եմ, որ ճամփորդներին միշտ սկզբում թեյ են լցնում, և հետո նոր հարցնում են, թե ո՞վ են նրանք, և ու՞ր են գնում։

Հիշում եմ, թե ինչպես է շարժվում և դողում իր շրթունքի անկյունը, երբ նա ցանկանում է չծիծաղել։

Հիշում եմ, որ այն, ինչից պատրաստված է մանկությունը, չի կարելի անցկացնել ինչպես անթույլատրելի նյութերը բաճկոնի գրպանում, որը դեռ երեկ եղել է քեզ մեծանալու համար, իսկ այսօր ահա, ճիշտ քո չափին է։

Սակայն նրան, միևնույն է, հաջողվում է խանգարել ծնկի սպիի մեջ, աչքի գույնի մեջ, երբ նայում ես ոչ երկնքին, այլ մի փոքր վերև։

Читать далее «Մտապահում եմ չմոռանալ»