Рубрика: Առակ

Ինչպե՞ս փոխվել

Մի անգամ մի երիտասարդ հարցրեց փիլիսոփային.

— Ինչպե՞ս  փոխվեմ:

— Դու՝ դու ես: Դու չես կարող քեզ փոխել ճիշտ այնպես, ինչպես չես կարող փախչել այն աստիճանից, որին հասել ես:

— Ուրեմն, ոչինչ չի՞ կարելի անել,- հուսահատվեց երիտասարդը:

— Կարելի է. հասկանալով և ընդունելով քո այդպիսին լինելու իրողությունը:

— Ինչպե՞ս ես կփոխվեմ, եթե ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ:

— Իսկ ինչպե՞ս կփոխվես, եթե չընդունես քեզ այնպիսին, ինչպիսին կաս: Այն, ինչ չես ընդունում, անհնար է փոխել: Այն կարելի է միայն տրորել, ոչնչացնել:

Թարգմանությունը ռուսերենից՝ Կարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը 

 

Рубрика: Առակ

Շուտով նորից երջանիկ կլինես

Մի ծեր մարդ մահացավ և իր որդուն շատ գումար թողեց: Բայց տղան անխելք էր և երիտասարդ: Նա շատ արագ ծախսեց ամբողջ գումարը. այնպես որ շուտով այլևս ոչինչ չուներ: Անշուշտ, երբ դա տեղի ունեցավ, նրա բոլոր ընկերները լքեցին նրան: Քանի որ աղքատ էր և միայնակ, գնաց տեսնելու Նասրեդինին, ով բարի, խելացի ծերուկ էր և հաճախ օգնում էր մարդկանց, երբ նրանք փորձանքի մեջ էին ընկնում:

— Իմ գումարը և ընկերները անհետացել են,- ասաց երիտասարդը, – ի՞նչ կլինի ինձ հետ հիմա:

— Բան չկա, երիտասա՛րդ,- պատասխանեց Նասրեդինը, – ամեն ինչ շուտով լավ կլինի: Սպասի’ր և շուտով կլինես ավելի երջանիկ:

Երիտասարդը շատ ուրախացավ:

— Արդյո՞ք ես կրկին կհարստանամ, — հարցրեց նա Նասրեդինին:

— Ո’չ, դա նկատի չունեի ,– ասաց ծերուկը, – ես նկատի ունեի, որ դու շուտով կհարմարվես քո աղքատությանը և ընկեր չունենալուն:

Անգլերենից թարգմանեց Էդիկ Հարությունյանը:

Աղբյուրը տես այստեղ:

Рубрика: Առակ

Հնարավոր չէ փրկել բոլորին

Մի օր, ալիքները շատ ծովաստղիկներ դուրս նետեցին ափ:  Ալիքները ետ գնացին և մեծ քանակությամբ ծովաստղիկներ սկսեցին չորանալ արևի տակ: Տղան, որը զբոսնում էր լողափին, սկսեց ծովաստղիկներին գցել ջուրը, որ նրանք շարունակեն իրենց կյանքը:

Նրան մոտեցավ մի մարդ և ասաց.

— Ինչո՞ւ ես դու դա անում: Չէ՞ որ դու չես կարող փրկել բոլորին, նրանցից շատերը միևնույնն է, կսատկեն: Քո փորձերը ոչինչ չեն փոխի:

— Իհարկե, ես չեմ կարող բոլորին փրկել:

Տղան բարձրացրեց հաջորդ ծովաստղիկին, մեկ րոպե մտածեց, նրան գցեց ծովը և ասաց.

— Բայց իմ ջանքերը շատ բան կփոխեն այս ծովաստղիկի համար:

Թարգմանեց Միլենա Հարությունյանը:

Աղբյուրը՝  http://pritchi.ru/id_1174