Рубрика: Առակ

Ի՞նչ է փիլիսոփայությունը

Մի գյուղացու տղա  փիլիսոփայություն էր սովորում մի մեծ քաղաքում: Վերջացնելով կուրսը` նա վերադարձավ իր հոր մոտ` հարազատ գյուղ: Հայրը ուրախացավ և մի մեծ խնջույք կազմակերպեց իր տղայի համար` խնջույքին նաև հրավիրելով իր հարևաներին: Նրանցից մեկը հարցրեց հորը.

— Քո տղան երկար ժամանակ ապրել է քաղաքում, ի՞նչ է սովորել այնտեղ:

Հայրը չգիտեր` ինչ պատասխաներ և հարցրեց տղային.

— Տղա՛ս, ասա՛ ինձ, ի՞նչ ես սովորել  այն մեծ քաղաքում:

Տղան չպատասխանեց իսկույն. անգամ նա էր դժվարանում պատասխանլ այն հարցին, թե  ինչ է  փիլիսոփայությունը: Վերջապես ասաց:

— Հայրի՛կ, տենո՞ւմ ես, սեղանի վրա դրված է  տապակած հավ: Մենք դա շուտով կուտենք: Նշանակում է՝ նա էլ չի լինելու: Այն գիտությունը, որը ես սովորում էի, ապացուցում է, որ հավը և՛ դրված է սեղանի վրա, և՛  դրված չէ:

Հայրը ծիծաղեց պատասխանի վրա  և նկատեց.
— Լավ, հավը, որը դրված է սեղանի վրա, թող լինի իմը, իսկ այն, որը դրված չէ սեղանին, թող լինի քոնը:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Рубрика: Առակ

Առակ աշխատանքի մասին

Մի անգամ ուսուցչի մոտ եկավ մի մարդ և խնդրեց սովորեցնել իրեն կյանքում հասնել հաջողության։ Իմաստունը ստիպեց նրան մտնել ջրով լի տակառի մեջ և սուզվել։ Նա իր ամբողջ ուժերով պահում էր նրա գլուխը այնպես, որ մարդը չէր կարողանում բարձրանալ։ Վերջապես մեծ ուժեր գործադրելով նա բարձրացավ՝ հաղթահարելով դիմադրությունը, և խորը շունչ քաշեց։

— Ի՞նչ էիր դու ուզում, երբ հաղթահարում էիր իմ դիմադրությունը,-հարցրեց իմաստունը:

— Շնչել,- պատասխանեց աշակերտը:

— Է՞լ ինչ:

— Էլ ոչինչ:

— Այ հենց դա էլ միակ ցանկության ուժն է:

Կարո՞ղ ես այդպես ցանկանալ հաջողություն, կարող ես նրան հասնել։

Թարգմանությունը՝ Էլինա Գրիգորյանի:

Рубрика: Առակ

Շունը և գայլը

Մի անգամ մի գյուղացի ճամփա ընկավ դեպի անտառ `ցախի հետևից։ Նրա պոչից կպավ նաև նրա շունը։ Միասին մտան անտառ։ Հանկարծ հայտնվեց գայլը։ Նա հարձակվեց շան վրա և ուզում էր ուտել նրան, բայց շունը, արցունքները աչքերին, ասաց նրան.

— Ես քեզ ի՞նչ վատ բան եմ արել, որ դու ինձ ուզում ես ուտել։ Եթե դու հիմա ուտես ինձ, միևնույն է, վաղը կրկին սովածանալու ես։ Արի գնանք մեր տուն, այնտեղ ամեն օր ինձ հաց և տարբեր ուտելիքներ են տալիս, միասին կապրենք։

Գայլը տեսավ, որ շունը լրջորեն է մոտենում հարցին, համաձայնեց։ Բայց երբ նրանք մոտեցան գյուղին, գայլը նկատեց , որ շան պարանոցը մազաթափ էր, ամբողջովին թարախակալած վերքերով։

— Դա լավ է, շատ լավ է, եղբայր, որ դու այդպես հրաշալի կյանք ունես,  բայց ինչո՞ւ է քո պարանոցը այդ վիճակում։

— Գիտե՞ս ինչ, եղբայրս, իմ տերը մի վատ սովորություն ունի. ամեն անգամ, ինձ կերակրելուց առաջ, իմ վզին մի շղթա է հագցնում, իսկ հետո հացը դնում է ամանս և ասում՝ կեր։

—Չէ՜, եղբայր , ես գնամ հետ , իսկ դու գնա ապրիր կուշտ փորով, շղթան էլ` վզիդ:

Թարգմանությունը` Ռաիսա Խաչատուրովայի

Նյութի ռուսերեն տարբերակը:

Рубрика: Առակ

Առաքինությունը և մոլորությունը

Ցզիչանը Կոնֆիցիուսին հարցրեց այն մասին, թե ինչպես բարձր պահել առաքինությունը և բացահայտել մոլորությունը: Կոնֆուցիուսը պատասխանեց.

— Եթե քեզ համար ամենից ավելի կարևոր է ազնվությունը, նվիրվածությունը, և դու ձգտում ես արդարության, դու բարձր ես պահում առաքինությունը:

Սիրելով ինչ-որ մեկին, ցանկանում են, որ նա միշտ կենդանի լինի, ատելու դեպքում՝ որ մեռնի:
Ցանկանալ ինչ-որ մեկին, որ նա մահանա կամ ապրի, դա արդեն մոլորություն է:

Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

Ռուսերեն նյութը՝ այստեղ:

Рубрика: Առակ

Ծառը և ուրուրը

Անշունչ անապատի տաք ավազների մեջ աճել էր մի միայնակ ծառ։ Սուրսայր ավազները ծակծկել էին ծառը։ Արևը անխնա այրել էր նրա արմատները։ Իսկ ծառը արհամարհելով այդ ամենը՝ ապրում էր։ Անապատով մի ուրուր էր թռչում։ Տեսավ ուրուրը ծառը, նստեց նրա ճյուղին։ Հայացքը պտտեցրեց անապատով և ասաց․

— Տարօրինակ ծառ ես։ Ինչո՞ւ ես շարունակում ապրել այս մահացած տաք ավազների մեջ։ Ո՞ւմ է դա պետք․

— Քեզ ,– պատասխանեց ծառը ուրուրին

— Ի՞նձ, – զարմացավ ուրուրը: – Դու ինձ պետք չես:

— Եթե ես չլինեի, – պատասխանեց ծառը ,– դու ստիպված կլինեիր նստել տաք ավազի վրա, այլ ոչ թե իմ ճյուղերին։ Եթե ես չլինեի, ինչ-որ մեկը քեզ նկատելով նստած տաք ավազի վրա՝ մենության մեջ, կասեր՝ դու ոչ մեկին պետք չես։ Եվ քեզ կհարցներ՝ ինչո՞ւ ես դու ապրում։ Նստելով իմ ճյուղերին, դու, ուրո՛ւր, մտածում ես, որ  ինձ պետք ես։

Մտածեց ուրուրը, խորհեց և ստիպված եղավ համաձայնել Ծառի հետ։ Եթե Ծառը չլիներ, ուրուրը կնստեր այս անծայրածիր անապատում մեն – մենակ և ոչ մեկին պետքչէր լինի։

Թարգմանությունը՝ Սամվել Մանասյանի

Рубрика: Առակ

Օրհնել քարը

Կար մի մարդ , որը  Վարպետի մոտ մի քար բերեց և ասաց.

— Խնդրում եմ, օրհնի՛ր այս քարը:

Վարպետը վերցրեց քարը և դրեց գետնին։

— Հիմա այն օրհնված է ,- ասաց նա,- քանի որ նա իր տեղում է։ Գտնվելով քո  ձեռքում՝ նա միշտ անկայուն վիճակում է  եղել, քանի որ կախում  է ունեցել  քեզնից այն ժամանակից ի վեր, երբ դու վերցրել ես այն  և պահել ես քո ձեռքում։

Թող այն մնա հողի վրա՝ իր տեղում, որ լինի հանգիստ և անկախ։

Հիմա ես օրհնում եմ քեզ: Ես օրհնում եմ քեզ և քո հոգին :

Թարգմանությունը՝ Ռաիսա Խաչատուրովայի:

Նյութի ռուսերեն տարբերակը

Рубрика: Առակ

Ի՞նչն է ավելի լավ

Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Рубрика: Առակ

Ի՞նչ է նշանակում հայտնի լինել

Էյնշտեյնը մի օր գրեց Չարլի Չապլինին.
— Ձեր <<Ոսկու Տենդ>> ֆիլմը հասկանալի է ամբողջ աշխարհին, և դուք անպայման հայտնի կդառնաք:

Չապլինը պատասխանեց.
— Ես ձեզնով շատ ավելի եմ հիացած: Ձեր հարաբերականության տեսությունը աշխարհում  ոչ մեկին հասկանալի չէ, բայց դուք այնուամենայնիվ հայտնի եք:

Рубрика: Առակ

Կարիքը կսովորեցնի

Մի անգամ հայրը իր որդուն գործով անտառ ուղարկեց: Որդին ասաց.
— Հայրիկ, ախր ես ի՞նչ անեմ այնտեղ մենակ, ես ոչինչ չեմ կարողանում անել:
— Ոչինչ, գնա,- պատասխանեց հայրիկը,-կարիքն ամեն ինչ կսովորեցնի:
Տղան գնաց: Եվ ահա անտառում նրա սահնակը կոտրվեց: Հիշեց հոր խոսքերը՝ կարիքն ամեն ինչ կսովորեցնի: Սկսեց կանչել կարիքին:
— Կարի~ք…
Կարիքը պատասխանեց.
— Ի~ք…
Սպասեց տղան, սպասեց, բղավեց, կանչեց, բայց ոչ ոք օգնության չեկավ:Ստիպված ինքնուրույն նորոգեց սահնակը, վերադարձավ հոր մոտ և ասաց.
— Խաբեցիր դու ինձ, հայրիկ, կարիքը չեկավ ինձ օգնության:
— Բա ի՞նչ արեցիր:
— Դե, մի կերպ արեցի:
— Այ, հենց դա, էդ քո ասած ինչ-որ կերպ անելն էլ ցույց է տալիս, որ քեզ կարիքն է օգնել:

Թարգմանությունը՝ Մարինե Մանուկյանի

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Рубрика: Առակ

Կա՞ կյանք մահից հետո

Մի իմաստունի հաճախ հարցնում էին. «Ուսուց՛իչ, ի՞նչ կլինի մեզ հետ մահից հետո»: Ծերունին միայն ժպտում էր և ոչինչ չէր պատասխանում: Մի անգամ աշակերտները որոշեցին հասկանալ, թե ինչու նա երբեք չի պատասխանում այդ հարցին:

— Իսկ դուք գիտե՞ք, որ անդրշիրիմյան կյանքով հետաքրքրվում են նրանք, ովքեր չգիտեն, թե ինչպես վարվեն այս կյանքի հետ,- պատախանեց ծերունին: — Նրանց ուղղակի անհրաժեշտ է ևս մեկ կյանք, որ ապրեն նույնքան անօգուտ՝  ինչպես և այս մեկը՝ առաջինը:

— Այնուամենայնիվ, կա՞ կյանք մահից հետո,-  համառորեն հարցրեց աշակերտներից մեկը:

— Կա՞ արդյոք կյանք մինչև մահը, սա  է հարցը,- պատասխանեց իմաստունը:

Ռուսերենից թարգմանեց Միլենա Թորոսյանը: